• Latest news

Գիտնականները մշակում են նոր թեստ մեզի հիման վրա, որը կարող է հայտնաբերել ձվարանների քաղցկեղը վաղ փուլում

10 փետրվարի, 2024  13:35

Գիտնականներն աշխատում են մեզի վա հիմնված թեստի ստեղծման ուղղությամբ, որը կօգնի հայտնաբերել ձվարանների քաղցկեղը վաղ փուլում։

Վիրջինիայի Համագործակցության համալսարանի հետազոտողները իրենց հետազոտությունը հրապարակել են Journal of the American Chemical Society-ում։

Հետազոտողների նպատակն այն է, որպեսզի բուժաշխատողները այդ տեղեկությունն օգտագործեն արյան CA-125 անալիզի, տրանսարգանդային ուլտրաձայնային հետազոտության եւ ընտանեկան անամնեզի համադրմամբ, ձվարանների քաղցկեղի վաղ հայտնաբերման, ախտորոշման եւ բուժման համար։

Գիտնականների խոսքով՝ մինչ այժմ գոյություն չունեին սքրինինգային թեստեր, որոնք օգտակար կամ հասանելի կլինեին ձվարանների քաղցկեղի հայտնաբերման համար։

Մարդու մեզի մեջ կան հազարավոր մանրագույն մասնիկներ՝ պեպտիդներ, եւ դրանց մեջ կան այնպիսիները, որոնք ահազանգում են ձվարանների քաղցկեղի մասին։

Ներկայում ձվարանների քաղցկեղի հետ կապված մոլեկուլների հայտնաբերման համար միշտ չէ, որ օգտագործվում են պարզ եւ խնայողական առումով արդյունավետ մեթոդներ։

Հետազոտողները մշակել են նոր մոտեցում, որը, նրանց խոսքով, թույլ է տալիս ավելի արդյունավետորեն եւ ստույգ հայտնաբերել այդ պեպտիդները նանոպորային զոնդավորման օգնությամբ, որը կարող է հայտնաբերել բազմաթիվ պեպտիդներ։

Նանոպորային զոնդավորումը ենթադրում է մոլեկուլների անցում մանր ճեղքով (նանոպորով) եւ էլեկտրական հոսանքի փոփոխությունների կամ այլ հատկությունների չափումներ մոլեկուլների անցման ժամանակ։

Հետազոտողները ուսումնասիրել են 13 պեպտիդ, այդ թվում а-2 լեյցինով (LRG-1) հարուստ գլիկոպրոտեինից ստացված, որը ձվարանների քաղցկեղ ունեցող մարդու մեզի հայտնի բիոմարկեր է։

Գիտնականների խոսքով՝ այժմ իրենք գիտեն, թե ինչ տեսք ունեն այդ պեպտիդների սիգնատուրները, եւ ինչպես կարելի է օգտագործել դրանք ավելի վաղ փուլերում ձվարանների քաղցկեղը պարզելու համար, քան դա թույլ են տալիս անել գոյություն ունեցող թեստերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է