• Latest news

Գիտնականները բացահայտել են որոշումների կայացման գործում հոտերի դերը

10 փետրվարի, 2024  23:23

Կոլորադոյի համալսարանի Անշութց բժշկական համալսարանի գիտնականները պարզել են, որ հոտերը խթանում են ուղեղի որոշ բջիջներ, որոնք կարող են դեր խաղալ արագ որոշումներ կայացնելու մեջ:

Հետազոտությունը հրապարակվել է Current Biology ամսագրում:

Գիտնականները կենտրոնացել են հիպոկամպուսի վրա՝ ուղեղի մի հատված, որը կարևոր է հիշողության և ուսուցման համար: Նրանք գիտեին, որ այսպես կոչված «ժամանակային բջիջները» կարևոր դեր են խաղում հիպոկամպուսի աշխատանքի մեջ, բայց չգիտեին դրանց դերն ասոցիատիվ ուսուցման մեջ:

Գիտափորձի ժամանակ հետազոտողները նկատել են, որ երբ մկներին հնարավորություն է տրվել արձագանքելու մրգային հոտին՝ լիզելով քաղցր ջուր արձակող ժայթքումը, նրանք արագ սովորեցին լիզել մրգային հոտը, ի տարբերություն հանքային յուղի հոտի:

«Նրանք պետք է հոտը կապեն իրենց արածի արդյունքի հետ, որպեսզի սովորեն որոշումներ կայացնել: Երբ դա մրգային հոտ է, նրանք լիզում են և վարձատրություն են ստանում: Երբ դա հանքային յուղ է, նրանք դադարում են լիզել»,- ասել են գիտնականները։

Արդյունքում, որքան շատ էին մկները սովորում, այնքան ավելի շատ էին բջիջները գրգռվում, ինչը հանգեցրեց հոտի ավելի արագ վերծանման և թույլ տվեց մկներին արագ սովորել ընտրել մրգային հոտը:

Որոշումների կայացման կատալիզատորը հոտն է, որն անցնում է քթի միջով՝ նյարդային ազդանշաններ ուղարկելով հոտառական հատվածին և հիպոկամպին: Այս երկու օրգանները սերտորեն կապված են: Տեղեկատվությունը արագ մշակվում է, և ուղեղը որոշումներ է կայացնում՝ հիմնվելով ստացված տվյալների վրա։

«Մինչ այս մենք չգիտեինք, որ հիպոկամպում կան որոշումներ կայացնող բջիջներ։ Հիպոկամպը բազմաֆունկցիոնալ է», - ընդգծել են հետազոտության հեղինակները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել