• Latest news

Գազավորված քաղցր ըմպելիքի առողջությանը հասցրած վնասը հնարավոր չէ չեզոքացնել անգամ սպորտով

19 փետրվարի, 2024  12:19

Ֆիզիկական ակտիվության օգուտները չեն գերակշռում քաղցրացված ըմպելիքներ խմելու հետ կապված սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Այս մասին է վկայում Հարվարդի Տ․Չ․ Չանի անվան  հանրային առողջության դպրոցի անցկացրած հետազոտությունը։

Առողջության համար հատկապես վտանգավոր ըմպելիքների դասը ներառում է ոչ միայն քաղցր գազավորված ըմպելիքները, այլև բնական լիմոնադները, մրգային կոկտեյլները և բազմազան էներգետիկ ըմպելիքները։

Հետազոտությունը կատարվել է 1980-ականներից մինչև 2016 թվականը, մոտ 30 տարի, հազարավոր բուժաշխատողների՝ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում: Ընդհանուր առմամբ, այս ընթացքում մանրամասն ուսումնասիրվել է մոտ 106 հազար մարդու ապրելակերպն ու սնվելը։ Օգտագործված քաղցրացված ըմպելիքի լիտրերը չափել են 4 տարին մեկ, իսկ ֆիզիկական ակտիվության մակարդակը՝ տարին երկու անգամ։

«Քաղցրացված ըմպելիքների օգտագործման ավելի բարձր մակարդակը կապված է եղել սրտանոթային հիվանդությունների ռիսկի հետ՝ անկախ ֆիզիկական ակտիվության մակարդակից: Այս արդյունքները հաստատում են քաղցրացված ըմպելիքների օգտագործումը, նույնիսկ ֆիզիկապես ակտիվ մարդկանց համար սահմանափակելու խորհուրդները»,- եզրակացնում են հետազոտողները՝ ընդգծելով, որ նույնիսկ խորհուրդ տրվող շաբաթական   150 րոպե զբոսանքը և մարզումները բավարար չեն սրտանոթային հիվանդություններից պաշտպանվելու և քաղցր գազավորված ըմպելիքի բացասական հետևանքների դեմ պայքարելու համար։ 

Կրիտիկական է համարվել շաբաթական ավելի քան երկու շիշ գազավորված ըմպելիքի մակարդակը, որը հանգեցրել է սրտանոթային հիվանդությունների վտանգի՝ անկախ ֆիզիկական ակտիվության մակարդակից: Ամենօրյա օգտագործման դեպքում սիրտը և արյան անոթները վնասմելու հավանականությունն ավելի բարձր է եղել:

Ըմպելիքների վտանգը մեծանում է նրանով, որ մարդիկ, որոնք քաղցր ըմպելիքներ շատ են խմում, հաճախ նաև սնվում են անառողջ սնունդով՝ ֆաստֆուդով, և հակված են գիրանալու, քանի որ չեն վատնում շաքարից ստացված բոլոր արագ կալորիաները, որոնք անմիջապես վերածվում են ճարպի:

«Կա նաև ուղղակի ազդեցություն. «Շատ շաքարը նշանակում է արյան մեջ գլյուկոզայի, ինչպես նաև խոլեստերինի մակարդակի և բորբոքային գործոնների  արագ մեծացում, ինչը նույնպես հանգեցնում է սրտի և անոթային հիվանդությունների բարձր ռիսկի»,- ասվում է հետազոտության մեջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել