• Latest news

Օդի աղտոտվածությունը վտանգում է ամբողջ աշխարհում ավելի քան 1,6 միլիարդ աշխատողների առողջությունը

22 ապրիլի, 2024  19:41

Աշխարհում ավելի քան 1,6 միլիարդ աշխատողների առողջությունը վտանգված է օդի աղտոտվածության պատճառով, նույնքան մարդ էլ բախվում է աշխատավայրում ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությանը։ Նման տվյալներ են բերված Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) զեկույցում, որը ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն է։

ԱՄԿ փորձագետները գնահատում են, որ «կլիմայի փոփոխությունն առողջական լուրջ վտանգների «կոկտեյլ» է ստեղծում աշխարհի աշխատող մարդկանց ավելի քան 70%-ի համար։ Խոսքն այնպիսի հիվանդությունների մասին է, ինչպես քաղցկեղը, սրտանոթային և շնչառական հիվանդությունները, երիկամների դիսֆունկցիան և հոգեկան խանգարումները։ Մասնավորապես, «1,6 միլիարդ մարդ ենթարկվում է ուլտրամանուշակագույն ճառագայթմանը, տարեկան 18960-ից ավելի մահանում է աշխատանքի հետ կապված ոչ մելանոմային մաշկի քաղցկեղի պատճառով»: Մոտ 1,6 միլիարդ մարդ նույնպես գտնվում է օդի աղտոտվածության վտանգի տակ, ինչի հետևանքով 860,000 մարդ է մահացել: Ավելի քան 870 միլիոն գյուղատնտեսական աշխատողներ բախվում են թունաքիմիկատների ազդեցությանն առողջության վրա: Ամեն տարի ամբողջ աշխարհում 300 հազար մարդ մահանում է թունաքիմիկատների թունավորումից։ Աշխատավայրում վարակվածությունը մակաբուծական և վեկտորային հիվանդություններով տարեկան խլում է 15 հազար մարդու կյանք։

Համաձայն «ամենավերջին հասանելի տվյալների (2020)», նշվում է զեկույցում, աշխարհի 3,4 միլիարդ աշխատողներից ավելի քան 2,4 միլիարդը տառապում է չափազանց բարձր ջերմաստիճանից «իրենց աշխատանքի ընթացքում ինչ-որ պահի»։ 2000 թվականից ի վեր այս մասնաբաժինն աշխատուժի 65,5%-ից հասել է 70,9%-ի։ Ամեն տարի աշխարհում տեղի է ունենում 22,87 միլիոն «աշխատանքային վնասվածքներ՝ առաջացած ավելորդ շոգից», որի հետևանքով մահանում է գրեթե 19 հազար մարդ և, ընդհանուր առմամբ, կորցնում է ավելի քան 2 միլիոն տարվա կյանք՝ հաշմանդամության պատճառով։ 2020 թվականին աշխարհում 26,2 միլիոն մարդ ապրում էր «երիկամների քրոնիկ հիվանդությամբ՝ կապված աշխատավայրում ջերմային սթրեսի հետ»։

«Ակնհայտ է, որ կլիմայի փոփոխությունն արդեն իսկ լրացուցիչ զգալի վտանգ է ներկայացնում աշխատողների առողջության համար», - ասում է ԱՄԿ-ի աշխատանքի անվտանգության և առողջության բաժնի ղեկավար Մանալ Ազզին: «Կարևոր է, որ մենք ուշադրություն դարձնենք այս նախազգուշացումներին: Աշխատանքի առողջությունն ու անվտանգությունը պետք է լինեն կլիմայի փոփոխությանը մեր արձագանքի մի մասը»,- եզրափակել է Ազզին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է