• Latest news

Գիտնականները ստեղծել են 100 տոկոսով արդյունավետ դեղամիջոց ՄԻԱՎ-ից պաշտպանվելու համար

18 հուլիսի, 2024  10:27

Կլինիկական փորձարկումները հաստատել են լենակապավիր ներարկվող դեղամիջոցի 100 տոկոս արդյունավետությունը ՄԻԱՎ-ից պաշտպանվելու համար, տեղեկացրել է New Atlas-ը։

Լենակապավիրը կապսիդի ինհիբիտոր է, որը ներարկվում է տարեկան երկու անգամ։ Կապսիդ են անվանում վիրուսի շուրջ առկա սպիտակուցային թաղանթը։ Այն հարկավոր է վիրուսին բջիջ թափանցելու համար։ Դեղամիջոցը կանխում է ՄԻԱՎ-ը եւ թույլ չի տալիս օգտագործել կապսիդը։

Ավելի վաղ ստեղծվել էին հիվանդության դեմ այնպիսի միջոցներ, ինչպիսին են Descovy-ն եւ Truvada-ն։ Դրանք գործում են այլ սկզբունքով՝ արգելակում  հակառակ տրանսկրիպտազը, այսինքն՝ ֆերմենտը, որը վիրուսն օգտագործում է ինքնարտադրման համար։ Միջոցների թերությունն այն է, որ դրանք պետք է  ընդունել ամեն օր։ Նաեւ դրանց արդյունավետությունն է ավելի ցածր, քան լենակապավիրինը։

Լենակապավիրը ստեղծել է Gilead Sciences ընկերությունը։ Հետազոտություններն իրականացվել են Ուգանդայում եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Փորձարկվողներից 5 300-ը 16-25 տարեկան աղջիկներ եւ կանայք էին։ Լենակապավիր ստացող կանանց մեջ չի գրանցվել ՄԻԱՎ-ի ոչ մի դեպք Truvada-ի խմբի 16 եւ Descovy խմբի 39 դեպքերի համեմատ։

Ներկայում լենակապավիրի եւ Descovy-ի կլինիկական փորձարկումները շարունակվում են։ Դեղամիջոցները դեռ պաշտոնական հավանության չեն արժանացել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել