• Latest news

Բրազիլական ընկույզներն օգտակար են աղիների համար. Journal of Nutrition

8 հոկտեմբերի, 2024  10:04

Բրազիլիայի Վիսոզայի դաշնային համալսարանի (UFV) գիտնականները հայտնաբերել են, որ բրազիլական ընկույզների ամենօրյա օգտագործումը բարելավում է աղիների պաշտպանիչ ֆունկցիան եւ պաշտպանում օրգանը բորբոքումից։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Nutrition-ում։

Հետազոտությանը մասնակցել է ավելորդ քաշ եւ ճարպակալում ունեցող 46 կին։ Կամավորներին բաժանել են երկու խմբի։ Ութ շաբաթվա ընթացքում երկու խմբերը հետեւել են կալորիաների սպառմանը, բայց մասնակիցների կեսը լրացրել է ամենօրյա կերակրաբաժինը երկու բրազիլական ընկույզով, իսկ մյուս խումբը դրանք ընդհանրապես չի կերել։

Փորձի ավարտին գիտնականները հետեւել են, թե ինչպես են փոխվել աղիների առողջության կարեւոր բիոմարկերները եւ բորբոքման մակարդակը մասնակիցների օրգանիզմում։ Պարզվել է, որ ընկույզներ օգտագործած խմբում փոքր-ինչ բարելավվել է աղիների պաշտպանիչ ֆունկցիան։ Աղիների պատնեշը պատասխանատու է նորմալ (ընտրովի) աղիքային անցանելիության համար, մասնավորապես կանխում է տոքսինների, միկրոօրգանիզմների թափանցումը արյան շրջանառության մեջ։

Գիտնականները նաեւ պարզել են, որ բրազիլական ընկույզներն իջեցրել են բորոբքաման մակարդակն օրգանիզմում։ Նրանք ենթադրել են, որ նման նպաստավոր էֆեկտ ունենում է սելենը դրանց բաղադրությունում։ Այդ սննդարար նյութն ունի հակաօքսիդանտ հատկություններ՝ պաշտպանում է բջիջները վնասումներից եւ դանդաղեցնում է հյուսվածքների մաշումը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll