11-ամյա Վարդան Մամիկոնյանի քայլերը դեռևս կայուն չեն, սակայն սրանք քայլեր են, որոնք 4 ամիս առաջ անհնարին ու անհավանական էին համարվում։
Վարդանի ամբողջական ախտորոշումն ընթերցելու համար մեկ րոպեից ավելի ժամանակ է պահանջվում։ Անհույս վիճակ էր՝ ծայրահեղ ծանր։
Վրաերթից հետո էր Վարդանը հայտնվել այս վիճակում։ Մեքենան անցել էր 11-ամյա տղայի հենց գլխի վրայով։ Ջարդել գանգոսկրը, վնասել գանգուղեղը ու բազմաթիվ այ վնասվածքներ հասցրել։ Վրաերթից հետո Վարդանին նույնիսկ ապրելու հույս չէին տալիս։
«Արաբկիր» բժշկական համալիր Վարդանը տեղափոխվել է հուլիսի 2-ին։ Սա Հայաստանում միակ մանկական բուժհաստատությունն է, որն ունի կլինիկական վերականագնողական բաժանմունք, որտեղ իրականացվում է սուր վերականգնողական բուժում։
Այսօր նա երկար վերականգնումից հետո դուրս է գրվում հիվանդանոցից։ Թե որտեղ կշարունակվի Վարդանի վերականգնողական բուժումը, ընտանիքը դեռ չի որոշել, բայց նշում են՝ Արաբկիր բժշկական համալիրի պրոֆեսիոնալները արեցին անհնարինը։ Այն, ինչին չէր հավատում ոչ ոք։
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day