ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակչուհին 6,5 կգ քաշով եւ 57սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել:
Daily Mail-ը տեղեկացնում է, որ Իսայա Լոուրենս Ջոնսոնը Ֆլորիդայում ծնված 2013թ. թվով երկրորդ ամենամեծ երեխան է:
Երեխան պետք է լույս աշխարհ գար դեկտեմբերի 27-ին, սակայն նա նախատեսվածից 1 շաբաթ շուտ է ծնվել:
Լույս աշխարհ գալուց հետո տղան շնչառական խնդիրներ է ունեցել եւ բժիշկները ստիպված են եղել նրան թթվածին տալ` արյան մեջ շաքարի մակարդակը բարձրացնելու համար:
Իսայայի մայրն ասել է, որ երեխան հետագայում կարող է շաքարային դիաբետ ունենալ, բայց հիմա երեխայի վիճակը լավ է եւ նա իր առաջին Սուրբ Ծնունդն ու Ամանորը տանն է դիմավորելու:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր