• Latest news

Բազուկի հյութն իջեցնում է տարեցների արյան ճնշումը՝ ազդելով բերանի խոռոչի մանրէների վրա. FRBM

26 հուլիսի, 2025  00:40

Մեծ Բրիտանիայի Էքսետերի համալսարանի գիտնականները պարզել են, որ խտացված ճակնդեղի հյութն օգնում է իջեցնել տարեց մարդկանց արյան ճնշումը՝ փոխելով բերանի խոռոչում մանրէների կազմը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են  Free Radical Biology and Medicine (FRBM) բժշկագիտական  հանդեսում։

Հետազոտությանը մասնակցել է 75 կամավոր՝ 36 տարեց (60-70 տարեկան) և 39 երիտասարդ։ Հետազոտության արդյունքում մասնակիցները բաժանվել են երկու խմբի՝ երկու շաբաթվա ընթացքում կամ ճակնդեղի հյութ, կամ պլացեբո ստանալու համար։ Մասնակիցներն ըմպելիքը խմում էին օրական երկու անգամ։

Փորձարարական շրջանի ավարտին յուրաքանչյուր կամավորի բերանի խոռոչի միկրոբիոմը գիտնականները վերլուծել են հաջորդականության միջոցով։ Պարզվել է, որ հենց տարեց մասնակիցների շրջանում էր, որ հյութը խմելուց հետո նկատվել է պոտենցիալ վնասակար մանրէների, օրինակ՝ Prevotella -ի, քանակի նվազում և օգտակար մանրէների, օրինակ՝ Neisseria-ի, համամասնության աճ։

Նշված փոփոխությունները բարձրացրել են սննդային նիտրատները ազոտի օքսիդի՝ անոթների լայնացումը կարգավորող մոլեկուլի փոխակերպելու արդյունավետությունը։ Արդյունքում, հիպերտոնիայից տառապող մարդկանց շրջանում արյան ճնշման ցուցանիշները զգալիորեն նվազել են։ Երիտասարդ մասնակիցների շրջանում նման ազդեցություններ չեն նկատվել։

Հեղինակներն ընդգծում են, որ նիտրատ պարունակող սննդակարգը կարող է դառնալ տարիքի հետ սրտանոթային առողջությունը պահպանելու մատչելի միջոց։ Գիտնականները հիշեցրել են, որ ճակնդեղից բացի, նիտրատներ կան սպանախի, ցանովի Ճարճրուկի, նեխուրի, դաղձի և կաղամբի մեջ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll