• Latest news

Հետազոտություն. Օրական 7 հազար քայլը կարող է նվազեցնել դեմենցիայի, քաղցկեղի և այլ հիվանդությունների ռիսկը

10 օգոստոսի, 2025  15:07

Օրական յոթ հազար քայլը կարող է բավարար լինել դեմենցիայի, քաղցկեղի և մի շարք այլ հիվանդությունների ռիսկը նվազեցնելու համար, ինչպես վկայում է նոր գիտական հետազոտությունը։ Սա շատ ավելի իրատեսական նպատակ է, քան այդքան տարածված օրական 10 հազար քայլը։

Lancet Public Health գիտական ամսագրում հրապարակվել է նոր հետազոտություն՝ 2014–2025 թվականներին գիտական ամսագրերում հրապարակված՝ քայլերի և առողջության միջև կապի վերաբերյալ հոդվածների համակարգված վերանայում և մետավերլուծություն։

Եթե այս թեմայով նախորդ հետազոտությունները կենտրոնացած էին սրտի առողջության և մահացության վրա, ապա նոր հրապարակման հեղինակները փորձել են պատասխանել այն հարցին, թե ինչպես է կատարված քայլերի թիվն ազդում մի շարք հիվանդությունների զարգացման ռիսկի վրա, հայտնում է BBC-ն։

Ընդհանուր առմամբ, հոդվածում վերլուծվում են ավելի քան 160 հազար մարդու առողջության և կատարած քայլերի վերաբերյալ տվյալները։

Հրապարակման հեղինակները եկել են այն եզրակացության, որ օրական 7 հազար քայլը, համեմատած օրական 2 հազար քայլի հետ, նվազեցնում է դեմենցիայի (38%-ով), սիրտ-անոթային հիվանդությունների (25%-ով), դեպրեսիայի (22%-ով), երկրորդ տիպի դիաբետի (14%-ով) և քաղցկեղի (6%-ով) ռիսկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll