• Latest news

Որքանո՞վ կթանկանան դեղերը Հայաստանում դրոշմապիտակավորման նոր օրենքի գործարկման հետեւանքով

5 նոյեմբերի, 2014  16:23

Դեղերի դրոշմապիտակավորման մասին նոր օրենքի գործարկման հետեւանքով դեղերի գները Հայաստանում ոչ թե 2-5 դրամով կբարձրանան, ինչպես առողջապահության նախարարությունն է պնդում, այլ՝ շատ ավելի: Այս կարծիքը լրագրողների հետ զրույցի ժամանակ արտահայտել է Դեղարտադրողների եւ ներկրողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:

Մասնավոր հատվածը, Սամվել Զաքարյանի խոսքով, խնդրել է նախարարությանը պարզաբանել, թե ինչպես են նրանք հաշվարկել այդ 2-5 դրամի թանկացումը: Պարզվել է, որ իրականացվել է շատ պարզ եւ հասարակ հաշվարկ, որը մասնավոր հատվածը լուրջ ընդունել չի կարող եւ որի տվյալները իրականությանը չեն համապատասխանում:

Ինչու՞ եւ ինչպե՞ս է դրոշմապիտակավորումն ազդելու դեղերի գների վրա:

Ինչպես Սամվել Զաքարյանն է նշել, դրոշմապիտակավորումը դեղարտադրողների եւ ներմուծողների համար մի շարք խնդիրներ եւ նոր ծախսեր է ստեղծում: Մասնավորապես, քանի որ դեղերի տուփերը տարբեր ձեւեր եւ չափեր ունեն ու տարբեր նյութերից են պատրաստված, դրանք հնարավոր չէ պիտակավորել մեքենայի օգնությամբ, ինչպես դա արվում է, օրինակ, միանման փաթեթավորված հյութերի կամ այլ արտադրանքի դեպքում: Այսպիսով, դեղամիջոցների պիտակավորումը պետք է կատարվի ձեռքով: Հետեւաբար, դրոշմապիտակավորումն իրականացնող մարդկանց պետք է լինելու հավելյալ աշխատավարձ վճարել:

Բացի այդ, պետք են լինելու հավելյալ պահեստներ՝ հատուկ կահավորված հենց դեղամիջոցներ պահելու համար: Նոր տարածքներ ձեռք բերելը, վարձակալելը եւ դրանք կահավորելը հավելյալ ծախսեր են, որոնց մասնավոր հատվածը պատրաստ չէ եւ որոնք բարձրացնելու են դեղերի ինքնարժեքը: Իսկ թե որքանով՝ դեռ ասել հնարավոր չէ, քանի որ դա պարզելու համար լուրջ հաշվարկներ են հարկավոր:

Հնարավոր է, որ դեղերը Հայաստանում մոտ 4-5 տոկոսի չափով թանկանան, սակայն Սամվել Զաքարյանը մտավախություն ունի, որ դրանք էլ ավելի են թանկանալու:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությամբ Հայաստան ներմուծվող կամ տեղում արտադրվող բոլոր դեղերը պետք է հատուկ դրոշմապիտակ ունենան։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է