• Latest news

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն. պատճառներ եւ ախտանիշներ

12 նոյեմբերի, 2014  18:20

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունն այսօր բավական տարածված է ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Ըստ տարբեր հաշվարկների՝ մարդկանց մոտ 20 տոկոսն այս անբուժելի եւ ծայրահեղ վտանգավոր հիվանդությամբ է տառապում:

Այս հիվանդության առաջացման պատճառների եւ ախտանիշների մասին լրագրողներին պատմել է ՀՀ ԱՆ գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը:

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության հիմնական պատճառները

  • Ծխախոտ: Ծխող մարդկանց՝ այս հիվանդությունը ձեռք բերելու հավականությունը բավական բարձր է:
  • Վնասակար աշխատանքային պայմաններ: Հանքերում, փայտամշակման արտադրամասերում կամ այլ նման վայրերում աշխատող, քիմիկատների հետ գործ ունեցող մարդիկ նույնպես ռիսկի խմբում են: Աշխատավայրում վտանգավոր նյութերի մշտական ազդեցության պատճառով ոչ միայն թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն կարող է առաջանալ, այլեւ առողջական շատ այլ խնդիրներ:
  • Ճառագայթում: Ռադիացիոն ճառագայթումը, եթե այն գերազանցում է թույլատրված նորմերը, նույնպես կարող է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն առաջացնել:

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության հիմնական ախտանիշները

Հիվանդության սիմպտոմները բավական նման են շատ այլ հիվանդությունների սիմպտոմներին.

  • Քրոնիկ հազ;
  • Հեւոց՝ նույնիսկ թեթեւ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ:

Ճիշտ ախտորոշում միայն բժիշկն է կարող իրականացնել՝ հիմնվելով մի շարք հետազոտությունների արդյուքների վրա:

Հիվանդության վաղ ախտորոշումը նկատելիորեն լավացնում է դրա դեմ պայքարի վերաբերյալ կանխատեսումները, սակայն խնդիրն այն է, որ, ինչպես Անդրանիկ Ոսկանյանն է նշել, շատերն անտեսում են այս ախտանիշները եւ բժիշկի են դիմում միայն այն ժամանակ, երբ արդեն չափազանց ուշ է լինում եւ գրեթե ոչինչ հնարավոր չի լինում անել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll