• Latest news

Հնդկաստանում Նիպահ վիրուսով վարակված երկու անձինք էլ ողջ են և հիվանդանոցում են. ԱՀԿ

31 հունվարի, 2026  00:56

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում Նիպահ վիրուսով վարակված երկու անձինք էլ ողջ են և հիվանդանոցում են։ Ըստ Առողջապահության համաշխարհահին կազմակերպության փորձագետ Անաիս Լեգանի՝ վարակված անձանց հետ շփված 190 մարդկանցից ոչ մեկը ախտանիշներ չի ցուցաբերել և Նիպահ վիրուսի նրանց թեստի արդյունքները բացասական են եղել։

«Ազգային, տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում ռիսկը ցածր է գնահատվում»,- ըստ Reuters-ի՝ նշել է ԱՀԿ ներկայացուցիչը։

Կազմակերպությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Նիպահ վիրուսի տարածման հավանականությունը Հնդկաստանից դուրս, որն ունի այդ տեսակի հիվանդության բռնկումները զսպելու կարողություն, ցածր է։ Սակայն չղջիկների պոպուլյացիաների առկայության պատճառով ԱՀԿ-ն չի բացառում վիրուսի լրացուցիչ դեպքերի հավանականությունը Հնդկաստանի և հարևան Բանգլադեշի որոշ շրջաններում։

Նիպահ վիրուսը (NiV) մեգա-չղջիկների տարածած հարուցիչ է։ Այն ի վիճակի է կենդանիներից փոխանցվել մարդկանց և ծանր էնցեֆալիտ և շնչառական վարակներ առաջացնել, որոշ դեպքերում վարակից մահացության մակարդակը հասնում է 80%-ի։ Նիպահ վիրուսի բռնկումներ ամեն տարի տեղի են ունենում Հարավային և Հարավարևելյան Ասիայի տարբեր շրջաններում, որոնք հանգեցնում են զգալի թվով մահերի: 1998 թվականին դրա հայտնաբերումից ի վեր մոտ 1000 մարդ է վարակվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll