• Latest news

Վահանաձև գեղձի հիվանդությունը կապել են պսիխոպաթիայի հետ

4 փետրվարի, 2026  22:29

Իսրայելի Աշկելոնի ակադեմիական քոլեջի գիտնականները փոխադրաձ կապ են հայտնաբերել հիպերթիրեոզի՝ վահանաձև գեղձի գերակտիվության և անձի «մութ» գծերի, դրանց թվում՝ պսիխոպաթիայի միջև: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Current Psychology բժշկագիտական հանդեսում:

Առցանց հարցմանը մասնակցել է հարյուր հիսունչորս չափահաս կամավոր: Նրանց բժշկական պատմության հիման վրա 49-ին ախտորոշվել է վահանաձև գեղձի գերակտիվություն, 52-ին՝ թերակտիվություն, իսկ 53-ի մեջ վահանաձև գեղձի որևէ խանգարում չի եղել:

Վահանաձև գեղձի գերակտիվությունը, կամ հիպերթիրեոզը, վիճակ է, որի դեպքում վահանաձև գեղձը չափազանց շատ թիրոքսին (T4) և տրիյոդթիրոնին (T3) հորմոններ է արտադրում: Այս հորմոնները ազդում են նյութափոխանակության, աճի և զարգացման վրա: Այդ հորմոնների անբավարարությունը դանդաղեցնում է նյութափոխանակությունը, ինչը կարող է հանգեցնել բոլոր գործընթացների ակտիվության ընդհանուր նվազմանը:

Հետազոտության մասնակիցները միաժամանակ լրացրել են մասնագիտացված հարցաթերթիկներ՝ անհատականության գծերը գնահատելու համար: Մասնավորապես, կամավորներին հարցրել են՝ որքանով են նրանք համաձայն այնպիսի պնդումների հետ, ինչպիսիք են՝ «Ես մարդկանց համոզելու յուրահատուկ տաղանդով եմ օժտված», «Ոմանք արժանի են տառապելու» և «Ինձ իրոք դուր  են գալիս դաժան ֆիլմերն ու տեսախաղերը»։

Առողջ վերահսկիչ խմբի համեմատ, հիպերթիրեոզից տառապողներն ավելի հակված էին պսիխոպաթիայի գծեր ցուցաբերելու։ Դա վկայում են իմպուլսիվության և անտարբերության հետ կապված հարցերի ավելի բարձր միավորները։ Հիպերթիրեոզից տառապող կամավորները նաև ավելի բարձր միավորներ են հավաքել սադիզմի՝ ուրիշներին ցավ պատճառելուց ստացվող հաճույքի, և մաքիավելիզմի՝ մանիպուլյացիայի հակվածության ցուցանիշներով։

«Հնարավոր է, որ հիպերթիրեոզով չափազանց գրգռվածությունը կապված է հուզական անկայունության, իմպուլսիվ վարքի և ագրեսիայի աճի հետ։ Հոգեբանորեն, հիպերթիրեոզով մարդիկ հաճախ ունենում են խրոնիկական անհանգստություն, դյուրագրգռություն և աֆեկտիվ անկայունություն, ինչը կարող է սրել միջանձնային անտագոնիզմը»,- նշել են գիտնականները։

Հեղինակները հավելել են, որ հիպերթիրեոզը կարող է ազդել ցանկացածի վրա, սակայն այդ վիճակը 10 անգամ ավելի տարածված է կանանց, քան տղամարդկանց շրջանում։ Այն սովորաբար ի հայտ է գալիս 20-40 տարեկան հասակում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll