• Latest news

Առաջին անգամ տարածաշրջանում․ մեկ ոտքի երկու հոդերի էնդոպրոթեզավորում «Նաիրի» ԲԿ «Կոքսա» կլինիկայում

16 հուլիսի, 2026  09:19

71-ամյա տղամարդը երկու հոդերի բարդագույն վիրահատության հաջորդ իսկ օրը բժշկի հսկողությամբ քայլում է, իրեն ընդհանուր առմամբ լավ է զգում։ Էնդոպրոթեզավորումից հետո պացիենտին նույն կամ հաջորդ օրը քայլացնելու պրակտիկան «Նաիրի» բժշկական կենտրոնի «Կոքսա» կլինիկայում վաղուց է կիրառվում, բայց վիրահատությունը, որը կատարվել է նախօրեին,  եզակի է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար։

Ինչպես պարզաբանում է «Կոքսա» կլինիկայի ղեկավար Հրաչյա Հարությունյանը, երկու հոդի միաժամակյա վիրահատություն կլինիկայում վաղուց են կատարում, բայց մինչ այժմ վիրահատել են երկու ոտքերի նույն հոդերը՝ երկու կոնքազդրային, կամ երկու ծնկան հոդ։ Այժմ առաջին անգամ կատարել են մեկ ոտքի կոնքազդրային և ծնկան հոդի միաժամանակյա էնդոպրոթեզավորում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll