• Latest news

Մեջքի ցավը կապված է հարթաթաթության հետ. Հետազոտություն

31 դեկտեմբերի, 2013  16:23

Հարթաթաթություն ունեցող կանայք 50%-ով ավելի մեծ հավանականություն ունեն մեջքի ցավեր ունենալու:

«Հետազոտության հիմնական միտքն այն է, որ եթե կինը թեթեւ ցավեր ունի գոտկատեղում, հնարավոր է, որ պատճառը միայն մեջքը չէ»,-  ասում է ավագ հեղինակ, Մերիեն Հաննանը Բոսթոնի ծերացման հետազոտության ինստիտուտից: «Ստացվում է , որ ոտքերը կարեւոր են մեջքի համար »,- նշում է նա:

Հետազոտության համար Հաննան եւ նրա գործընկերները կանգնած վիճակում չափել են մասնակիցներից ամեն մեկի ոտնաթաթի թեքությունը:

Դրանից հետո մասնակիցները քայլել են թաթից մինչեւ մատների ծայրը ճնշման չափման համար հատուկ ներդրված տվիչներով  գորգի վրայով:

Հետազոտությանը մասնակցող կանայք միջինում 60 տարեկան էին: Մոտավորապես 38%-ը հաղորդում էր գոտկատեղում թեթեւ ցավերի մասն:

«Մենք գիտենք, որ, օրինակ,  հիվանդին վիրահատությունից հետո ոտքի կանգնեցնելով, մենք կարող ենք նրա մոտ ցավեր առաջացնել գոտկատեղում, քանի որ  ոչ սիմետրիկ ուժեր են ստեղծվում մեջքում »,- ասաց  Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Մարիայի բժշկական կենտրոնի  վիրաբույժ- օրթոպեդ, բժիշկ Սթիվեն Պիննին, ով մասնակցություն չէր ունեցել հետազոտությանը:

Հաննանը ենթադրում է, որ քայլքի ժամանակ մարմինը կարող է այլ  մկաններ օգտագործել՝  հարթաթաթությունը լրացնելու համար, ինչը կարող է բացատրել ցավը մեջքում:

Նա եւ նրա գործընկերները գտան ենթադրյալ պատճառը, թե ինչու հարթաթաթության դեպքում քայլքի ժամանակ կանայք ավելի շատ կարող են տանջվել, քան տղամարդիկ: Օրինակ, կանանց կոնքը ավելի լայն է ,եւ քայլքի ժամանակ ավելի շատ շարժուն, քան տղամարդկանցը: Կանայք նաեւ ավելի շատ են շարժում մարմնի վերին հատվածը:

Հաննանը խորհուրդ է տալիս մեջքի ցավերով մարդկանց բժշկի կամ ֆիզիոթերապեւտի դիմել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել