«Անկախ Դեղատների Ասոցիացիա» ՀԿ-ն անդրադարձել է Հայաստանում դեղերի հասանելիության, գրանցված դեղերի սահմանափակ տեսականուն ու դեֆիցիտին՝ համադրելով Հայաստանի և Վրաստանի նույն ոլորտի մի քանի հիմնական ցուցանիշներ՝ 2026 թվականի սկզբի դրությամբ։ Ներկայացնում ենք Ասոցիացիայի վերլուծությունը․
2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ, պաշտոնական վիճակագրական ծառայության տվյալներով՝
Այս հարաբերակցությունը կարևոր է հաջորդ թվերը գնահատելու համար։
2026 թվականի սկզբի դրությամբ՝
2026 թ․-ի մարտի դրությամբ Վրաստանում գրանցված է շուրջ 11,050 դեղեից ավելի քան 7,000-ի նկատմամբ կիրառվում է ռեֆերենտային գնագոյացում։ Այսինքն պետությունը սահմանում է վաճառքի համար նախատեսվող գներ։
Ամփոփոելով, արձանագրում ենք, որ մոտ 27 %-ով ավելի բնակչություն ունեցող Վրաստանում գրանցված դեղերի թիվը Հայաստանից շուրջ 3 անգամ ավելի է։
Թվային տարբերությունը կազմում է մոտ 7,390 անվանում դեղ։
Եթե դիտարկենք բնակչության նկատմամբ, պատկերը ևս ավելի ուշագրավ և արտահայտիչ է։
Այսինքն՝ բնակչության հաշվով ևս Վրաստանի ցուցանիշը Հայաստանից մոտ 2.4 անգամ բարձր է։
Իհարկե, երկու երկրների գրանցման ռեեստրների կառուցվածքն ու դեղերի հաշվառման մեթոդաբանությունը կարող են որոշակիորեն տարբերվել։ Սակայն մոտ եռակի տարբերությունը այնպիսի մեծություն է, որը միայն հաշվառման տեխնիկական տարբերությամբ բացատրելը դժվար է։
Հաջորդ կարևոր ցուցանիշը ներմուծման ծավալն է։
Միջազգային առևտրային վիճակագրության՝ 2025 թվականի ամբողջական տվյալներով՝
Կրկին հիշեցնենք՝ բնակչության տարբերությունը ընդամենը 27.3 % է։
Վրաստանի պաշտոնական վիճակագրությունն այս պատկերը ևս հաստատում է։ Միայն մանրածախ վաճառքի համար դեղերի ներմուծումը 2025 թվականին Վրաստանում կազմել է 680.3 մլն ԱՄՆ դոլար, իսկ պատվաստանյութերի, արյան և իմունային արտադրանքի ներմուծումը՝ ևս 144.7 մլն դոլար։
Եթե տարեկան ներմուծման ընդհանուր արժեքը հարաբերակցենք բնակչության թվին, մոտավոր պատկերը հետևյալն է․
Կարելի է նշել, որ Վրաստանը ներմուծված արտադրանքի մի մասը հետագայում արտահանում կամ վերաարտահանում է։
Սակայն նույնիսկ այդ հանգամանքը հաշվի առնելու դեպքում պատկերը էապես չի փոխվում։
2025 թվականին դեղագործական արտադրանքի արտահանումը կազմել է՝
Ամփոփելով, ի՞նչ պատկեր ենք ստանում․
Այսպես․
Բնակչություն․
Գրանցված դեղեր․
2025 թվականի դեղագործական արտադրանքի ներմուծում
Ներմուծում մեկ բնակչի հաշվով
Այս ցուցանիշները ինքնին չեն ապացուցում, որ Վրաստանում ներմուծված դեղերի տարբերությունը կամ զգալի մասը սպառվում է Հայաստանի քաղաքացիների կողմից։
Սակայն թվերը թույլ են տալիս բարձրացնել մեկ այլ՝ շատ կարևոր հարց։
Եթե Վրաստանի բնակչությունը Հայաստանից ընդամենը 27 %-ով է ավելի, ինչո՞ւ այնտեղ գրանցված դեղերի թիվը շուրջ 3 անգամ, իսկ դեղագործական արտադրանքի ներմուծումը՝ շուրջ 3.7 անգամ ավելի է։
Արդյո՞ք Հայաստանում պաշտոնական դեղագործական շուկան ամբողջությամբ ապահովում է բնակչության բուժման համար իրական դեղորայքային պահանջարկը։
Եթե ոչ՝ որտե՞ղ է բավարարվում այդ պահանջարկի մնացած մասը։
Դեռևս տարիներ առաջ Ասոցիացիան բարձրացրել էր այն հարցը, որ Հայաստանի քաղաքացիների մի մասը անհրաժեշտ դեղերը ձեռք է բերում Վրաստանից, Ռուսաստանից, Եգիպտոսից և այլ երկրներից։
Այսօրվա թվերը չեն տալիս այդ շրջանառության ճշգրիտ չափը, սակայն ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ հարցը պահանջում է պետական մակարդակով լուրջ ուսումնասիրություն և լուծում։
Խնդիրը միայն այն չէ, թե ինչ արժե դեղը Հայաստանում։
Առաջին հերթին խնդիրն այն է՝
Այսինքն՝ խոսքը դեղերի ոչ միայն տնտեսական, այլև առաջին հերթին ֆիզիկական հասանելիության, դեֆիցիտի մասին է։
Ըստ Ասոցիացիայի՝ հաջորդիվ անհրաժեշտ է սկսել շրջանառվող դեղերի գների վերաբերյալ քննարկումը։
«Հաջորդ հրապարակմամբ Ասոցիացիան կներկայացնի մինչև 30 անվանում դեղերի գների համեմատական ուսումնասիրությունը Հայաստանում, Վրաստանում և Ռուսաստանում։
Կփորձենք համեմատել հնարավորինս նույնական դեղերը՝ նույն անվանումը կամ ակտիվ նյութը, նույն արտադրողը, նույն դեղաչափը, դեղաձևը և փաթեթավորումը։
Այդ ուսումնասիրությունը հնարավորություն կտա դեղերի ֆիզիկական հասանելիությունից անցնել տնտեսական հասանելիությանը և հասկանալ՝ նույն դեղի գինը Հայաստանում, Վրաստանում և Ռուսաստանում որքանով է տարբերվում», - ասվում է Ասոցիացիայի ֆեյսբուքյան հրապարակման մեջ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day