41- ամյա գեղեցկուհի Գվինեթ Փելթրոուն նրբաճաշակ խոհանոցի սիրահար է: Վերջերս նա բացահայտել է գաղտնիքը, թե ինչպես է ինքը ձերբազատում իր օրգանիզմը տարբեր տեսակի թույներից: Հատկապես եթե Սուրբ Ծննդին կամ Ամանորին նա իր օրգանիզմն հաճոյացրել է տարբեր ճաշատեսակներով:
Դերասանուհու «դետոքս» անունով դիետան հիանալի մաքրում է օրգանիմզը, հատկապես լյարդը: Հատուկ խորհուրդներն են ՝ մեծ քանակությամբ ջրի, խոտաբույսերով թեյի, աղցանների, ապուրների եւ թարմ ձկան շատ օգտագործումը: Սուրճը, ալկոհոլը, ածխաջրերը, շաքարը եւ կաթնամթերքը արգելված են այս դիետայի ժամանակ:
Առողջ սննդի կողմնակից Գվինեթ Փելթրոուն ներկայացնում է հունվարյան սննդակարգը, որը նրա խոսքով չի ստիպի ձեզ «դիետայի զոհ» զգալ: Փելթրուոն պնդում է, որ նման դիետան չի ստիպի մշտապես « սով եւ ցուրս զգալ ձմեռային ամիսների ընթացքում»:
Ըստ ճաշացանկի օրը պետք է սկսել սենյակային ջերմաստիճանի կիտրոնով ջրից, իսկ հետո խոտաբույսերով թեյ խմել: Ճաշը բաղկացած է գազարով եւ կոճապղպեղով աղցանից, գոլորշու վրա պատրաստված հավի ֆիլեից, հապալասով ու նշով կոկտեյլից, հում բանջարեղենից, գոլորշու վրա եփած կանաչիով սաղմոնից: Ընթրիքը այս դիետայի դեպքում հիմնականում բաղկացած է վարունգի ապուրից, բրոկկոլիով ապուրից եւ սաղմոնից։
Շատ կարեւոր է օրվա ընթացքում մշակել սնուցման գրաֆիկ, խորհուրդ է տալիս դերասանուհին: Գուրմանները կուրախանան, իմանալով, որ այս տարի « դետոքս» դիետան, ի տարբերություն նախորդ տարիների, հագեցած է սննդամթերքներով, հաղորդում է Daily Mail-ը:
Անցյալ տարի խոհարարական գիրք գրած եւ հրատարակած Գվինեթը, առողջ կենսակերպի մասին բլոգ է վարում: Այս գործունեությունը նա սկել է այն բանից հետո, երբ նրա մոտ սակավարյունություն հայտնաբերեցին ( վիտամին D-ի անբավարարություն), որն առաջացել էր սթրեսի ֆոնի վրա: Նրա բժիշկը դիետա նշանակեց, որով արգելվում էր սուրճը, ալկոհոլը, շաքարը, ձուն, ցորենը, միսը եւ վերամշակված սննդամթերքները: Հենց դա կօգներ դերասանուհուն վերականգնել օրգանիզմը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day