• Latest news

Կինը ծննդաբերել է իր հղիության մասին իմանալուց մեկ ժամ հետո

12 հունվարի, 2015  16:13

23-ամյա Քեթրին Կրոպասը (ԱՄՆ, Մասաչուսեթս) պատահաբար է իմացել իր հղիության մասին, իսկ դրանից մեկ ժամ անց ծննդաբերել 4.5 կգ կշռող առողջ աղջիկ երեխա։

Ինչպես հաղորդում է Brockton Enterprise–ը, 9 ամսվա ընթացքում աղջկա մոտ հղիության ոչ մի նշան չի եղել, միայն ոտքերն են ուռել, բայց նա մտածել է, որ դա իր աշխատանքի պատճառով է, որի ժամանակ նա շատ էր կանգնած լինում։ Քեթրինը կլինիկա է դիմել որովայնում տարօրինակ ցավեր զգալուց հետո։ Պարզվել է՝ նա ոչ միայն հղի է, այլեւ պետք է արդեն ծննդաբերի։

Կինն ասել է, որ դստերը տատիկի պատվին Էլլի կանվանի, ով նրան հիվանդանոց է տարել։ Նա նաեւ ասել է, որ իր հարազատները կօգնեն իրեն մեծացնել երեխային։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել