• Latest news

Այրոցքի դեմ դեղամիջոցները վիտամին В12 –ի անբավարարություն են առաջացնում

18 հունվարի, 2014  17:18

Prilosec, Nexium եւ Pepcid տիպի անտացիդները նշանակվում են այրոցքը նվազեցնելու, ինչպես նաեւ ստամոքսի խոցի եւ գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքսային հիվանդության դեմ: Բայց նոր հետազոտությունները այս անտացիդների երկարատեւ օգտագործումը կապում են վիտամին В12-ի անբավարարության հետ:  Դեղամիջոցները որպես կանոն նախատեսված են կարճաժամկետ՝ մինչեւ ութ շաբաթ օգտագործման համար, բայց որոշ մարդիկ դրանք ընդունում են  երկար տարիների ընթացքում, ինչը կարող է հանգեցնել վիտամին В12-ի անբավարարության:

Վիտամին В12-ի անբավարարությունը չբուժելը կարող է սակավարյունություն առաջացնել, ինչպես նաեւ հանգեցնել նյարդի վնասման  կամ թուլամտության, հաղորդում է  Newsmax Health-ը:

Գաստրոէնտերոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր  Բրայան Կիրշը չի մասնակցել հետազոտությանը: «Այս դեղամիջոցները պաշարում են թթվի արտադրությունը,- ասում է նա,- ինչն էլ արգելակում է անրաժեշտ վիտամին В12-ի ներծծումը»:

Kaiser Permanente կենտրոնի բժիշկներն ուսումնասիրել են  վիտամին B12-ի անբավարարություն ունեցող 26,000 մարդու եւ համեմատել առանց վիտամին B12-ի անբավարարության 184 000 մարդու հետ, հաղորդում է Քլիվլենդի կլինիկան։

Նրանք բացահայտել են, որի վիտամին B12-ի անբավարարություն ունեցող հիվանդների շրջանում 12%-ը  երկու եւ ավելի տարի ընդունել են պրոտոնային պոմպի արգելակիչներ: Եւս 4%-ը երկու եւ ավելի տարիների ընթացքում ընդունել են հիստամինային 2 ընկալիչների պաշարիչներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Read also
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll