• Latest news

Ցողունային բջիջների փոխպատվաստման գիտաժողովին կմասնակցեն հանրահայտ եվրոպական գիտնականներ

25 մարտի, 2015  11:37

Երեւանում կայանալիք արյունաբանության եւ ցողունային բջիջների փոխպատվաստման «EHA-ESH 36th Tutorial on Stem Cell Transplantation: Implications and Indications» գիտաժողովին դասախոսություններով հանդես կգան 9 գիտնական Իտալիայից, Իռլանդիայից, Շվեյցարիայից եւ Իսպանիայից: Բոլորն էլ Երոպայում հայտնի գիտնականներ են, բազմաթիվ հրապարակումների եւ հետազոտությունների հեղինակներ: Այս մասին NEWS.am Medicine-ին է հայտնել բժիշկ-արյունաբան Կարեն Մելիքսեթյանը:

Դասախոսությունների գլխավոր թեման են արյան չարորակ հիվանդությունները, սակայն հիմնական ուշադրությունը դարձվելու է ոսկրածուծից ստացվող ցողունային բջիջների փոխպատվաստմանը: Դասախոսությունների ընթացքում գիտնականները կպատմեն այն մասին, թե ինչպես է արվում փոխպատվաստումը, կներկայացնեն դրա հիմնական բարդությունները, ինչպես նաեւ ցողունային բջիջների ստացման գործընթացը: Այս տեղեկատվությունը անչափ կարեւոր է՝ հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ շուտով Հայաստանում ցողունային բջիջների փոխպատվաստում են իրականացնելու:

Հիշեցնենք, որ Երեւանի Արյունաբանական կենտրոնին կից շուտով գործելու է ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոնը: Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2016 թվականին, սակայն մասնագետները հույս են հայտնում, որ կենտրոնը պատրաստ կլինի ավելի վաղ, որպեսզի ոսկրածուծի փոխպատվաստման անհրաժեշտություն ունեցող մարդիկ (իսկ նրանք մոտավորապես տարեկան հարյուրն են) կարողանան ինչքան հնարավոր է շուտ պատշաճ բուժում ստանալ:

Հիշեցնենք, որ ցողունային բջիջների արյունաբանության եւ փոխպատվաստման «EHA-ESH 36th Tutorial on Stem Cell Transplantation: Implications and Indications դասընթացը» տեղի կունենա Երեւանում մարտի 27-29: Դասընթացի կազմակերպիչներն են Եվրոպական արյունաբանական ասոցիացիան եւ Հայկական արյունաբանական ասոցիացիան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել