• Latest news

Մարտի 27-ին Երեւանում կբացվի «Առողջապահություն եւ դեղագործություն-2015» ցուցահանդեսը

25 մարտի, 2015  17:47

2015 թվականի մարտի 27-29 Երեւանում տեղի կունենա 14-րդ միջազգային մասնագիտական «Առողջապահություն եւ դեղագործություն EXPO 2015» ցուցահանդեսը՝առողջապահության ոլորտի ամենախոշոր ցուցահանդեսը, որը նախատեսված է բժշկական հաստատությունների ղեկավարների, գիտաշխատողների, բժիշկների, ինչպես նաեւ բժշկական ծառայությունների շուկայում աշխատող ներդրողների, ձեռներեցների, մասնագետների համար: Ցուցահանդեսը տեղի կունենա Yerevan EXPO ցուցահանդեսային համալիրում,  Հ.Հակոբյան 3 (Մերգելյան ինստիտուտի տարածք) հասցեով։ Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը կկայանա` մարտի 27-ին ժ.12:00։ Ցուցահանդեսի փակման պաշտոնական արարողությունը կկայանա` մարտի 29-ին  ժ. 17:00։

Ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելու են սեմինարներ, կլոր սեղաններ, պրեզենտացիաներ, ինչպես նաեւ տեղի կունենա « ХХI  դարի ատամնաբուժություն» ատամնաբուժական ֆորումը:

Ցուցահանդեսում ընդգրկված են ավելի քան 80 մասնակիցներ, որոնց 30 տոկոսը ներկայացնում է օտարերկրյա ընկերությունները՝ Ռուսաստանից, Բելառուսից, Իրանից, Հունգարիայից, Գերմանիայից, Չինաստանից, Իսրայելից, Ղազախստանից: Ցուցահանդեսին մասնակցում են խոշոր բժշկական կենտրոնները, դեղագործական ընկերությունները, բժշկական սարքավորումների արտադրողներն ու ներմուծողները:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են LOGOS EXPO Center-ը եւ ՀՀ Առողջապահության նախարարությունը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել