• Latest news

Կանադայում հայուհու ստեղծած դիալիզի սարքը միջազգային ուշադրության է արժանացել

18 օգոստոսի, 2015  16:27

Դիալիզի փոքրիկ, էժան և արդյունավետ սարքը, որի հեղինակը մոնռեալցի Անի Փողարյանն է, միջազգային ուշադրության է արժանացել: Այդ մասին հաղորդում է  «CBC»-ն:

«Հնդկաստանից, Ավստրալիայից, Ռուսաստանից, Հայաստանից, Հարավային Ամերիկայից, ամեն տեղից հաղորդագրություններ եմ ստանում»,– ասում է Փողարյանը, որը 17 տարեկանում է ստեղծել այդ սարքը: Կանադայի բոլոր ծայրերից հիվանդները գրում են նրան` շնորհավորելով և հաջողություն մաղթելով:  Իսկ Օնտարիոյից մի բժշկական ընկերություն առաջարկել է հովանավորել նրան և ֆիլտրեր տրամադրել:

Այս պատմությունը, որը նախկինում լայնորեն լուսաբանվել էր լրատվամիջոցներով, միջազգային ուշադրության է արժանացել, ինչը կնոջը մղել է անցնելու հաջորդ մակարդակ: Իր իսկ խոսքով, ինքն  առանց ձեռքերը ծալելու աշխատում է, որպեսզի բարելավի իր սարքը, որը մոտ 500 դոլար արժե: Ներկայումս դիալիզի սարքերն արժեն մոտ 30 հազար դոլար:

Ոչ առևտրական «Հեմա Քվեբեկ ընկերությունը, որն այդ նահանգում կառավարում է արյունով եւ հյուսվածքներով ապահովման ոլորտը», գյուտարար աղջկան ստաժավորում է առաջարկել` նրան թույլ տալով իսկական արյան վրա փորձարկել իր սարքի նախատիպը:  Փողարյանն ու իր թիմը հույս ունեին, որ սարքը երկուս ու կես ժամվա ընթացքում չորս լիտր արյուն կֆիլտրի, բայց սարքը դա արեց ընդամենը 25 րոպեի ընթացքում:

Անի Փողարյանի խոսքով, սարքի արդյունավետությունը, պարզությունը և փոքր չափերը այն իդեալական են դարձնում զարգացող երկրներում և աղետի վայրերում գործածելու համար:  Մի հիվանդ նշել է, որ այդ գյուտը հեղափոխական կլինի հիվանդների կյանքում: Հենց դրա հույսն էլ ունի գյուտարար կինը: Փողարյանն ակնկալում է, որ դիալիզի իր սարքը շուկայում կհայտնվի մի քանի տարուց:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել