• Latest news

4 տարածված մոլորություն կրծքագեղձի քաղցկեղի մասին

22 սեպտեմբերի, 2015  23:49

Վերջերս մենք գրել ենք կրծքագեղձի քաղցկեղի վերաբերյալ տարածված թյուրընկալումների մասին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում եւս մի քանի մոլորություն այս հիվանդության վերաբերյալ .

1. «Մամոգրաֆիան պետք է միայն այն կանանց, ովքեր ռիսկի խմբում են»

Ամենամյա մամոգրաֆիան, Քլիվլենդի կլինիկայի մասնագետների խոսքերով, պետք է 40 անց բոլոր կանանց, այլ ոչ թե միայն նրանց, ում ընտանիքում արդեն եղել են քաղցկեղի դեպքեր: Ըստ վիճակագրության ՝ ընտանեկան հիվանդության պատմության մեջ քաղցկեղի նման տեսակ ունեցող կանանց 70 տոկոսը այդ հիվանդությամբ այլ ազգականներ չունի, դրա համար էլ շատ բարդ է որոշել, թե ով է ռիսկի խմբում, իսկ ով ՝ ոչ:

Մասնագետները նշում են, որ մամոգրաֆիան թույլ է տալիս ժամանակին հայտնաբերել քաղցկեղը ու սկսել բուժումը, ինչը 20 տոկոսով բարձրացնում է ողջ մնալու հավանականությունը:

Մոլորություն 2. «Կոշտուկներ հայտնաբերելու նպատակով կուրծքը շոշափելն անիմաստ է»

Անիմաստ չէ, վստահեցնում են մասնագետները: Պետք է պարբերաբար շոշափել կուրծքը, իսկ ցանկացած կասկածելի կոշտուկների դեպքում անմիջապես դիմել բժշկի:

Մոլորություն 3. «Եթե մամոգրաֆիան ոչինչ ցույց չի տվել՝ ուրեմն ես առողջ եմ»

Ցավոք դա դեռ ոչինչ չի նշանակում: Այո, սովորաբար մամոգրաֆիան կարողանում է հայտնաբերել նույնիսկ ամենափոքր ուռուցքները, սակայն դեպքերի 15 տոկոսում լինում են կեղծ բացասական պատասխաններ: Ստացվում է, որ նույնիսկ եթե մամոգրաֆիայի ժամանակ ոչինչ չեն գտել, բացառված չէ, որ կնոջ մոտ քաղցկեղ, այնուամենայնիվ, կա:

Մոլորություն 4. «Բոլոր հիվանդներին պետք է նշանակել ամենաագրեսիվ բուժումը»

Կան կրծքագեղձի քաղցկեղի շատ տեսակներ, ու յուրաքանչյուրն ունի բուժման իր ձեւը, դրա համար էլ նախապատվությունը պետք է տալ ոչ թե ամենաագրեսիվ բուժմանը, այլ այն բուժմանը, որը համապատասխանում է տվյալ հիվանդին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել