• Latest news

Մեկ տարվա ընթացքում շարժական կլինիկան Հայաստանի շրջաններում ՄԻԱՎ-ի 3540 հետազոտություն է կատարել

16 հոկտեմբերի, 2015  16:20

2014-ի սեպտեմբերից մինչեւ 2015-ի հոկտեմբերի 1-ը շարժական հիվանդանոցը Հայաստանի 6 շրջանի 60 քաղաքային եւ գյուղական համայնքներ 151 այցելություն է կատարել եւ ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտի եւ սիֆիլիսի 3540 հետազոտություն է կատարել։ Այդ մասին լրագրողներին պատմել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ 

Այս ստուգումների ընթացքում մասնագետների ուշադրության կենտրոնում աշխատանքային միգրանտներն ու նրանց զուգընկերներն էին, որովհետեւ նրանք ՄԻԱՎ-ով վարակման բարձր ռիսկի խմբում են գտնվում։ Շարժական լաբորատորիայի հնարավորություններն օգտագործվել են նաեւ տարբեր հանրային միջոցառումների ընթացքում, երբ հարյուրավոր մարդիկ ինչպես Երեւանում, այնպես էլ Հայաստանի շրջաններում ՄԻԱՎ-ի թեստ են հանձնել։ 

Ինչպես նշել է նախարարը, ՄԻԱՎ պրոֆիլակտիկայի ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում պրոֆիլակտիկ միջոցառումների մեջ ներգրավվել է ավելի քան 33 000 աշխատանքային միգրանտ, նրանց զուգընկերները եւ համայնքի բնակիչներ, իսկ 11 809 մարդ ՄԻԱՎ-ի եւ վիրուսային հեպատիտի թեստավորում է անցել։ Նրանցից 25-ի մոտ ՄԻԱՎ-ի վարակ է հայտնաբերվել, եւ նրանք բոլորը դիսպանսերային հետազոտման եւ բուժման են վերցվել։

Համայնքներում նաեւ ՄԻԱՎ-ի պրոֆիլակտիկայի ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում, իսկ մասնագետները տեղեկություններ են տարածում դրա փոխանցման ուղիների վերաբերյալ, ինչպես նաեւ սեմինար-մարզումներ են անցկացվում բուժաշխատողների համար, նաեւ՝ շատ այլ աշխատանքներ, որոնց հիմնական նպատակը վարակի կանխարգելումն ու վաղ հայտնաբերումն է։ 

Շարժական բուժական-ախտորոշիչ համալիրը Հայաստանին է նվիրել Ռուսաստանը՝ 2014-ի մայիսին Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ հարցերով Չորրորդ համաժողովի ընթացքում։ Շարժական հիվանդանոցն անցյալ տարվա սեպտեմբերից սկսել է շրջագայել երկրի շրջաններով՝ անվճար եւ ամբողջությամբ գաղտնի հետազոտություններ անցկացնելով տեղի բնակչության շրջանում։ Հիվանդանոցն օգնում  է ՄԻԱՎ-ը բացահայտել հեռավոր շրջաններում, որտեղ այդ հիվանդության հետ կապված շատ ծառայություններ մատչելի չեն։ Միաժամանակ հիվանդանոցը մի շարք այլ ծառայություններ է մատուցում (ԳՁՀ, արյան ընդհանուր անալիզ եւ այլն), ինչը նաեւ օգնում է բացահայտել ՄԻԱՎ-ը. մարդիկ չեն ամաչում օգտվել հիվանդանոցի ծառայություններից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել