• Latest news

Ինչպե՞ս ճիշտ նախաճաշել

31 հոկտեմբերի, 2015  20:40

Նախաճաշն օրվա ամենակարեւոր սննդի մասն է, պնդում են գիտնականները։ Սակայն մարդկանց մեծ մասը սխալ է նախաճաշում՝ նախապատվությունը տալով բուտերբրոդներով կամ քաղցրավենիքով սուրճ խմելուն։ Անգլիացի դիետոլոգ Շոնա Ուլիքսոնը պնդում է, որ նախաճաշելիս պետք է հրաժարվել կեքսերից եւ բուտերբրոդներից՝ նախապատվությունը տալով սպիտակուցներով հարուստ սննդամթերքին։

«Եթե ձեզ 8-ժամյա աշխատանքային օր է սպասում, որի ժամանակ սննդին քիչ ժամանակ եք հատկացնելու, ապա դուք ամենայն հավանականությամբ սաստիկ քաղց կզգաք։ Եթե դուք սխալ եք նախաճաշել, ապա քաղցի զգացողությունն ավելի կուժեղանա։ Սնունդ ընդունելը հետաձգելու պատճառով դուք ավելի շատ եք ուտում, քանի որ «վրա եք տալիս» վնասակար մթերքներին, որոնք մեծ քանակությամբ շաքար են պարունակում։ Ահա թե ինչու է կարեւոր ճիշտ նախաճաշը»,- ասում է դիետելոգը։

Նրա կարծիքով հատկապես ճիշտ է նախաճաշին ուտել սնկով  կամ լոլիկով ձվածեղ, վարսակի շիլա, ջեռոցում դրված սաղմոն՝ սպանախով, 2 ձու, սոյայի սոուսով ավոկադո։ Մրգային հյութերը, բուտերբրոդները, ամենատարբեր քաղցրավենիքը ամենալավ ընտրությունը չէ նախաճաշի համար։

Իսկ եթե առհասարակ բաց թողնեք նախաճաշը, դրա հետեւանքով արյան  մեջ կնվազի շաքարի մակարդակը, որը հաճախ ուղեկցվում է գունատությամբ, դողով, էներգիայի պակասով, քաղցի սուր զգացողությամբ, տագնապալի, նյարդային եւ ագրեսիվ վիճակներով, ինչի հետեւանքով դժվարանում է կենտրոնանալը եւ ուշադիր լինելը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել