• Latest news

Հինգ հետաքրքիր փաստ մեր ոսկորների մասին

1 նոյեմբերի, 2015  11:53

Դուք գիտե՞ք, որ հիմա ավելի քիչ ոսկոր ոնեք, քան մանուկ հասակում: Գիտե՞ք, թե ինչ գործառույթներ ունեն ոսկորները ձեր օրգանիզմում:

Ոսկորների մասին այս եւ այլ հետաքրքիր փաստերի մասին է պատմել օրթոպեդ վիրաբույժ Կիմ Սթերնսը

1. Հասուն մարդն ավելի քիչ ոսկոր ունի, քան երեխան

Ծնվելու պահին երեխան 300 ոսկոր է ունենում, իսկ մեծահասակ մարդը ՝ ընդամենը 206: Ո՞ւր են անհետանում մնացած 94 ոսկորները: Բանն այն է, որ որոշ ոսկորներ, օրինակ գանգոսկրերը, տարիքի հետ սերտաճում են ու դառնում մեկ ամբողջ:

2. Ատամները նույնպես մեր կմախքի մի մասն են

Մեր ատամները նույնպես համարվում են ոսկոր ու մեր կմախքի մի մասն են: Սակայն, ի տարբերություն ոսկորների, դրանց մեջ կոլագեն չկա, դրա համար էլ դրանք այդքան ամուր ու ճկուն չեն:

3. Ամենաերկար ու ամենակարճ ոսկորը

Ամենաերկար ոսկորը կոնքում է, իսկ ամենակարճը ՝ միջին ականջում:

4. Ոսկորները մասնակցում են արյան բջիջների ստեղծմանը

Ոսկորները պաշտպանում են մեր ուղեղը, սիրտը ու թոքերը, սակայն նրանց գործառույթներն այսքանով չեն սահմանափակվում: Մեր կմախքը մասնակցում է նաեւ արյան նոր բջիջների ստեղծմանը:

5. 30 տարեկանից հետո մենք սկսում ենք կորցնել մեր ոսկրային զանգվածը

Մինչեւ 30 տարեկանը մեր ոսկրային զանգվածն աճում է ՝ մեր ոսկորները կալցիում են ներծծում ու ամրանում: Իսկ 30 տարեկանից հետո մարդը սկսում է աստիճանաբար կորցնել ոսկրային զանգվածը, ճիշտ է, այդ գործընթացի արագությունը նրա կենսակերպով է պայմանավորված: Եթե մարդը ճիշտ է սնվում ու կանոնավոր մարզվում է ( կամ էլ հաճախ է քայլում )՝ նրա ոսկորներն ավելի երկար ժամանակ են պահպանում իրենց առողջությունն ու ամրությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել