• Latest news

5 հետաքրքիր փաստ ստի մասին

6 դեկտեմբերի, 2015  11:43

«Բոլորը ստում են», - բազմիցս ասել է ոչ անհայտ դոկտոր Հաուսը` համանուն սերիալի հերոսը:  Եվ նա իրավացի էր, պնդում են մասնագետները: Մարդկանց մեծամանությունն ամեն օր ստում է, նույնիսկ եթե իրենք չեն գիտակցում դա:  

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ստի վերաբերյալ մի քանի փաստ 

1. Մարդը օրական գոնե մի անգամ սուտ է խոսում

Մարդկանց ճնշող մեծամասնությունը օրական առնվազն  1-2 անգամ ստում է, պնդում են ամերիկացի գիտնականները:

Ավելին, հետազոտությունը, որը կատարել են գիտնականները, ցույց է տվել, որ ամերիկացիների մոտ  56 տոկոսը կարծում է, որ իր սուտը կանցնի եւ ոչ մի տհաճ հետեւանք չի ունենա: Բողոքականների շրջանում այդ հարցում վստահ է  55 տոկոսը, իսկ մահմեդականների շրջանում` 47 տոկոսը:

2. Մարդիկ հաճախ իրենք իրենց են խաբում:

Շատ մարդիկ խաբում են ոչ միայն ուրիշներին, այլեւ` իրենց: Հետազոտությունները, որոնք անցկացվել են  2011-ին, ցույց են տվել, որ, օրինակ, եթե ուսանողները խաբեությամբ պատասխաններ են ստանում թեստային առաջադրանքների համար եւ դրա շնորհիվ լավ գնահատականներ են ստանում, սկսում են գերագնահատել իրենց կարողությունները, չնայած հիշում են, որ պատասխաններն անազնիվ եղանակով են ստացել:  Այլ խոսքով` մարդը նույնքան հեշտորեն խաբում է ուրիշներին, որքան շրջապատողներին:  

3. Աչքերից անհնար է պարզել սուտը

Ընդունված կարծիք կա, որ երբ մարդը ստում է կամ ինչ-որ բան է թաքցնում, չի նայում զրուցակցի դեմքին, այլ` կողքերը: Դա ընդամենը առասպել է, պնդում են հոգեբանները: 

Մասնագետները փորձարկում են իրականացրել, որի ընթացքում  մասնակիցներից ոմանք ճիշտն էին ասում, իսկ ուրիշները խաբում էին: Ընդ որում, երկուսն էլ երբեմն հայացքը ձախից աջ էին տանում եւ հակառակը, ինչը հենց այդ`  «վազող աչքերի» էֆեկտ էր ստեղծում, որով իբր հնարավոր է հայտնաբերել ստախոսին: Ստախոսները դա ավելի հաճախ չէին անում, քան «ճշմարտախոս» կամավորները, այնպես որ աչքերից անհնար է դատել` մարդը խաբում է, թե ճիշտ է ասում:

4. Ժամանակի պակասը հաճախ ստիպում է ստել 

Ավելի հաճախ սուտը ծրագրված է լինում: Մարդկանց մեծամասնությունը խաբում է, երբ անհրաժեշտ է արագ որոշում կայացնել եւ ժամանակ չկա խաբեության հնարավոր հետեւանքների մասին մտածելու համար: 

Ինչպես բացատրել է Ամստերդամի համալսարանի աշխատակից հոգեբան Շաուլ Շալվին, երբ մարդու ժամանակը չի հերիքում մտածված որոշման համար, նա ջանում է արագ գործել` ցանկանալով իրավիճակից առավելագույն օգուտ քաղել, ուշադրություն չդարձնելով էթիկական եւ բարոյական նկատառումներին:  Իսկ երբ մարդը կարող է լավ կշռադատել իր հետագա գործողություններն ու խոսքերը, սովորաբար հակված չէ ստելու: 

5. «Ճշմարտության շիճուկը» մարդուն չի խանգարում ստել

Նատրիումի պենտատոլը` նյութ, որը բազմաթիվ գրքերում եւ ֆիլմերում հանդես է գալիս   «ճշմարտության շիճուկ» անվանումով, իրականում չի կարող մարդուն ստիպել ճշմարտությունն ասել: Այդ դեղամիջոցը սոսկ որոշ ժամանակով հանում է հոգեբանական ֆիլտրերը, ինչի հետեւանքով մարդու բերանից տեղեկությունների չընդհատվող հոսք է թափվում, որի մի մասը կարող է ճշմարտություն լինել, սակայն չի բացառվում, որ այն բացահայտ սուտ պարունակի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է