• Latest news

Երաժիշտը ուղեղի 12-ժամյա վիրահատության ընթացքում սաքսոֆոն է նվագել (տեսանյութ)

17 դեկտեմբերի, 2015  20:59

27-ամյա սաքսոֆոնահար Կառլոս Ագիլիերան կյանքում առաջին անգամ իր գործիքի վրա նվագել է նման իրավիճակում. նրա լսարանը նեյրովիրաբույժներն էին, անեսթեզիոլոգները եւ բուժքույրերը, իսկ ինքը պառկած էր վիրահատական սեղանին, մինչ վիրաբույժները  12-ժամյա վիրահատության ընթացքում հեռացնում էին ուղեղի ուռուցքը:

Վիրահատությունն իրականացնում էին հոկտեմբերի 15-ին իսպանական Carlos Haya հիվանդանոցում, դրան 16 բուժաշխատողից կազմված խումբ էր մասնակցում: Ամբողջ 12 ժամվա ընթացքում երաժիշտը կամ սաքսոֆոն էր նվագում կամ բարձր կարդում էր, որպեսզի բժիշկները վիրահատության ընթացքում պատահաբար չվնասեին նրա ուղեղը եւ նրան չզրկեին նվագելու կարողությունից: Բնականաբար, վիրահատության ընթացքում նրան ընդհանուր անզգայացում չէին արել, միայն տեղային ցավազրկում: 

Վիրահատությունը հաջող անցավ եւ վերջերս Կառլոսը նվագել է արդեն իսկական համերգին` նվագախմբի կազմում: Ինչպես նա  նշել է այդ անսովոր վիրահատության մասին մամուլի ասուլիսի ընթացքում, ինքն առանց երաժշտության ոչինչ է, այդ պատճառով իր համար շատ կարեւոր էր պահպանել նվագելու կարողությունը: 

Վերջերս նման վիրահատություն էին կատարել նաեւ ԱՄՆ-ում, այնտեղ ջութակահար հիվանդ Ռոջեր Ֆրիշը ջութակ էր նվագել, մինչ բժիշկները վիրահատություն էին կատարում նրա ուղեղի վրա: Վիրահատությունից  4 շաբաթ անց Ռոջերն արդեն կարող էր նվագել նվագախմբում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել