• Latest news

5 հետաքրքիր փաստ սերմնահեղուկի մասին

24 հունվարի, 2016  22:48

Մարդկանց մեծ մասը սերմնահեղուկի մասին միայն այն գիտեն, որ այն արտազատվում է տղամարդկանց սեռական օրգաններից ու անհրաժեշտ է հղիանալու համար:Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ, որոնց մասին Դուք հավանաբար չեք լսել:

1. Սպերմատազոիդների արագությունը

Սերմնազատման ժամանակ մարդու սերմնահեղուկը շարժվում է 40-70 կմ / ժ արագությամբ: Սպերմատազոիդները տեղաշարժվում են րոպեում միջինը 4 մմ արագությամբ, իսկ ամենադանդաղաշարժները՝ րոպեում 1 մմ արագությամբ: Սպերմատազոիդի երկարությունը ընդամենը 40-55 մկմ է ( 0.04 -0.55 մմ): Մինչեւ արգանդի վզիկ ճանապարհի երկարությունը 175 մմ է, այսպիսով այդ ճանապարհը հաղթահարելու համար սպերմատազոիդներին 44 րոպե է պետք, բայց իրաիանում դրա համար մոտավորապես 3 օր է պահանջվում:

2. Սպերմատազոիդների զարգացումը

Սպերմատազոիդները աճն ու զարգացումը 2 ամսից քիչ ավելի երկար է տեւում: Այդ ժամանակաշրջանում դրանք բոլորը պահվում են ձվի –ում: Սերմնազատման բացակայության դեպքում սպերմատազոիդները կոտակվում են մակամորձիում, որտեղ կարող են կենսունակ մնալ մի քանի շաբաթ: «Հին» սպերմատազոիդները ենթարկվում են ինքնաոչնչացման՝ ֆագոզիտոզի:

3. Սպերմատազոիդների գոյատեւումը

Սերմնազատված սպերմատազոիդների կյանքի տեւողությունը պայմանավորված է միջավայրի պայմաններով ( լույս, ջերմաստիճան, խոնավություն): Դրանք կարող են կենսունակ մնալ միջինը մինչեւ 24 ժամ: Հեշտոցում սպերմատազոիդները ոչնչանում են մի քանի ժամվա ընթացքում: Արգանդի վզիկում, արգանդում ու ֆալոպյան խողովակներում սպերմատազոիդները միջինը մինչեւ 3 օր են ողջ մնում:

4. Սերմնահեղուկի քանակը

Ամբողջ կյանքի ընթացքում միջին վիճակագրական տղամարդու օրգանիզմում արտադրվում է մոտավորապես 15 լիտր սերմնահեղուկ: Սերմնազատման ընթացքում տղամարդուց արտազատվում է 2-4 մլ սերմահեղուկ (մեկ ճաշի գդալ): Համեմատության համար ասենք, որ վայրի վարազը սերմնազատման ժամանակ արտազատում է մեկ բաժակ սերմնահեղուկ ( 250 մլ):

5. Մի քիչ թվեր

Ինչպես արդեն նշեցինք, սպերմատազոիդի երկարությունը մոտավորապես 55 մկմ է (0.055 մմ ): Սակայն օրինակ առնետների սպերմատազոիդների երկարությունն ավելի մեծ է՝ 170 մկմ: Ամենաերկար սպերմատազոիդն ունի դրոզոֆիլ բիֆուրկացիա կոչվող փոքրիկ ճանճը՝ եթե ուղղենք դրա զսպանակաձեւ բջիջները, ապա դրա երկարությունը կհասնի 2.5 սմ-ի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել