• Latest news

5 հետաքրքիր փաստ կեսարյան հատման մասին

21 փետրվարի, 2016  11:31

Ամբողջ աշխարհում մանկաբարձ գինեկոլոգները գնալով ավելի հաճախակի են դիմում կեսարյան հատումների` ինչպես պլանային, այնպես էլ արտահերթ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ վիրահատության վերաբերյալ մի քանի հետաքրքիր փաստ: 

1. Կեսարյան հատումից հետո հնարավոր է կրծքով կերակրել 

Կեսարյան հատումից հետո բոլորովին էլ հակացուցված չէ կրծքով կերակրելը: Կանանց մեծամասնությունը սկսում է կրծքով կերակրել վիրահատության հաջորդ օրը:  Բայց հենց վիրահատության օրն էլ կրծքով կերակրելը ոչ մորը, ոչ երեխային ոչ մի վնաս չի տալիս, որովհետեւ մասնագետները խորհուրդ են տալիս կրծքով կերակրելը սկսել անմիջապես այն բանից հետո, երբ կինը կզգա, որ ի վիճակի է անել դա:  

2. Կեսարյան հատումից հետո հնարավոր է ծննդաբերել 

Մասնագետներն անցյալում կարծում էին, որ եթե կնոջը մի անգամ կեսարյան հատում են արել, նրա բոլոր հետագա հղիությունները պիտի նույն կերպ ավարտվեն, որ նա այլեւս չի կարող ինքնուրույն ծննդաբերել: Այսօր սակայն, մասնագետները պնդում են, որ կեսարյան հատումից հետո ծննդաբերելը բոլորովին էլ վտանգավոր չէ: Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, նույնիսկ երկու վիրահատությունից հետո կանանց 71 տոկոսը կարողանում է բնական եղանակով ծննդաբերել: 

3. Կեսարյան հատումը չի նպաստում ավելորդ քաշ հավաքելուն 

Այն կարծիքը, թե կեսարյան հատումը նպաստում է ավելորդ քաշ հավաքելուն, ոչ մի լուրջ հիմք չունի: Շատ կանայք նույնիսկ մի քանի վիրահատությունից հետո պահպանում են սքանչելի կազմվածքը: Իրականում ամեն ինչ կախված է նրանից, թե կինն ինչ կենսակերպ է վարում, որքանով ակտիվ է եւ որքան ճիշտ է սնվում: 

4. Կեսարյան հատում եւ ֆիզիկական վարժություններ 

Լայնորեն տարածված է այն տեսակետը, թե կեսարյան հատումից հետո կինը պիտի հետագա 40 օրվա կամ 6 շաբաթվա ընթացքում զերծ մնա ցանկացած ֆիզիկական ակտիվությունից: Իրականում ամեն ինչ անհատական է: Կանանց մեծամասնությունը կարող է հիվանդանոցից դուրս գրվելուց անմիջապես հետո շարունակել իր հիմնական բազային ակտիվությունը (օրինակ` տանը քայլել) եւ թեթեւ վարժություններ անել կոնքային մկանների ամրապնդման համար: Իհարկե, այդ ամենը պետք է շատ դանդաղ եւ զգուշորեն անել: 40 օրվա ընթացքում սակայն խորհուրդ չի տրվում ծանր առարկաներ բարձրացնել, անկախ նրանց ֆիզիկական ձեւից: 

5. Ճարպակալումը բարձրացնում է կեսարյան հատման հետ կապված ռիսկերը 

Եթե կինը ճարպակալումով է տառապում, նրա մոտ կեսարյան հատումից հետո մեծանում է մի շարք բարդացումների զարգացման ռիսկը: Օրինակ` նրանց մոտ ավելի բարձր է երակային թրոմբոզի ռիսկը: Այդ պատճառով մասնագետները կանանց խորհուրդ են տալիս շատ շարժվել եւ ճիշտ սնվել, որպեսզի ճարպակալում չունենան:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է