2016-ի մարտի 10−13-ին տեղի կունենա նեոնատալ-պերինատալ ֆորում: Ֆորումի ծրագիրը լեցուն կլինի տարբեր պրոֆիլային գիտաժողովներով:
Ֆորումն իր առաջ նպատակ է դրել` հեշտացնել առողջապահության մասնագետների միջեւ գործնական եւ գիտական տեղեկատվության փոխանակումը` նպաստելու նորարարական զարգացմանը եւ առավել այժմեական բժշկական հայտնագործությունների մասին հանրության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը: Այն ամուր հարթակ կստեղծի առաջատար մասնագետների եւ պրակտիկ բժիշկների հաղորդակցության համար:
Տվյալ միջոցառումն ընթանում է «Բժշկական գործընկեր» ԻՀԿ-ի տեխնիկական աջակցությամբ եւ Chiesi ընկերության հովանավորությամբ:
Ֆորումի ծրագիրն իր առաջ նպատակ է դնում մշտական «աշխատանքային խմբերի» ստեղծումը, որոնք կազմված կլինեն ոլորտների տարբեր երկրների մասնագետներից` ավելի խորը քննարկում անցկացնելու եւ առողջապահության համակարգը կատարելագործելու համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր