• Latest news

Սրտի առողջությունը բարելավելու 5 եղանակ

8 մարտի, 2016  15:57

Որոշ մարդկանց մոտ սրտի եւ անոթների հիվանդություն ձեռք բերելու վտանգն անհամեմատ ավելի մեծ է, քան մյուսների մոտ: Ռիսկի խմբի մեջ են մտնում նախ եւ առաջ ծխողները, ավելորդ քաշ ունեցողները եւ պասիվ կենսակերպ վարողները: Ահա մի քանի խորհուրդ, որոնք, վերոհիշյալ ռիսկի գործոնների բացառմանն ի հավելումն, կօգնեն բարելավել սրտի առողջությունը. 

1. Ավելի շատ ֆլավոնոլներ օգտագործեք: Ֆլավոնոլներն առողջության համար շատ օգտակար նյութեր են: Դրանք պարունակվում են թեյում, բանջարեղենում եւ մրգերում (հատկապես` խնձորում, տանձում եւ նռան մեջ), ինչպես նաեւ կակաոյում:

2. Փոփոխեք սննդային սովորույթները: Սկսեք սննդի հետ ձիթապտղի յուղ օգտագործել, իսկ սպիրտայինի բոլոր տեսակներից նախապատվությունը տվեք գինուն: Գինու եւ ձիթապտղի յուղի մեջ այնպիսի նյութեր են պարունակվում  (օրինակ` ԴՄԲ (3,3-դիմեթիլ-1-բուտանոլ)), որոնք ազդում են աղիների մանրէների վրա, նվազեցնում են աթերոսկլերոզի զարգացման ռիսկը եւ ամրացնում են առողջությունը: 

3. Օրական 60 գ հունական ընկույզ կերեք: Եթե այդ ընկույզից ալերգիա չունեք, դրանք շատ օգտակար կլինեն Ձեր սրտին, որովհետեւ նվազեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը: 

4. Ջանացեք շատ աղի սնունդ չուտել: Ժամանակակից մարդու սննդակարգում շատ է աղը, որը, ցավոք, բացասաբար է ազդում առողջության վրա, բարձրացնում է ճնշումը եւ մեծացնում է այտուցների առաջացման վտանգը: Գիտնականները խորհուրդ են տալիս սննդակարգում նվազագույն քանակությամբ աղ օգտագործել: 

5. Օրական գոնե 7 ժամ քնեք: Այն մարդկանց մոտ, որոնք օրական   6 եւ պակաս ժամ են քնում, ավելի հաճախ զարգանում են սրտի հիվանդություններ, ուղեղի եւ սրտի կաթվածներ, ինչպես նաեւ  2-րդ տեսակի դիաբետ եւ նյութափոխանակային համախտանիշ:  Այդ խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է ամեն օր լիարժեք քնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել