Որոշ մարդկանց մոտ սրտի եւ անոթների հիվանդություն ձեռք բերելու վտանգն անհամեմատ ավելի մեծ է, քան մյուսների մոտ: Ռիսկի խմբի մեջ են մտնում նախ եւ առաջ ծխողները, ավելորդ քաշ ունեցողները եւ պասիվ կենսակերպ վարողները: Ահա մի քանի խորհուրդ, որոնք, վերոհիշյալ ռիսկի գործոնների բացառմանն ի հավելումն, կօգնեն բարելավել սրտի առողջությունը.
1. Ավելի շատ ֆլավոնոլներ օգտագործեք: Ֆլավոնոլներն առողջության համար շատ օգտակար նյութեր են: Դրանք պարունակվում են թեյում, բանջարեղենում եւ մրգերում (հատկապես` խնձորում, տանձում եւ նռան մեջ), ինչպես նաեւ կակաոյում:
2. Փոփոխեք սննդային սովորույթները: Սկսեք սննդի հետ ձիթապտղի յուղ օգտագործել, իսկ սպիրտայինի բոլոր տեսակներից նախապատվությունը տվեք գինուն: Գինու եւ ձիթապտղի յուղի մեջ այնպիսի նյութեր են պարունակվում (օրինակ` ԴՄԲ (3,3-դիմեթիլ-1-բուտանոլ)), որոնք ազդում են աղիների մանրէների վրա, նվազեցնում են աթերոսկլերոզի զարգացման ռիսկը եւ ամրացնում են առողջությունը:
3. Օրական 60 գ հունական ընկույզ կերեք: Եթե այդ ընկույզից ալերգիա չունեք, դրանք շատ օգտակար կլինեն Ձեր սրտին, որովհետեւ նվազեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը:
4. Ջանացեք շատ աղի սնունդ չուտել: Ժամանակակից մարդու սննդակարգում շատ է աղը, որը, ցավոք, բացասաբար է ազդում առողջության վրա, բարձրացնում է ճնշումը եւ մեծացնում է այտուցների առաջացման վտանգը: Գիտնականները խորհուրդ են տալիս սննդակարգում նվազագույն քանակությամբ աղ օգտագործել:
5. Օրական գոնե 7 ժամ քնեք: Այն մարդկանց մոտ, որոնք օրական 6 եւ պակաս ժամ են քնում, ավելի հաճախ զարգանում են սրտի հիվանդություններ, ուղեղի եւ սրտի կաթվածներ, ինչպես նաեւ 2-րդ տեսակի դիաբետ եւ նյութափոխանակային համախտանիշ: Այդ խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է ամեն օր լիարժեք քնել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր