• Latest news

5 հետաքրքիր փաստ ծննդաբերությունից հետո սեքսով զբաղվելու մասին

27 մարտի, 2016  01:46

Հղիության ուշ շրջանում եւ ծննդաբերությունից անմիջապես հետո կնոջ սեռական կյանքը կանգ է առնում, իսկ երեխայի ծննդից հետո փոխվում է: Ահա թե ինչ է պետք իմանալ այս առիթով. 

Կինը սեքսով չպիտի զբաղվի ծննդաբերությունից հետո  6 շաբաթվա ընթացքում

Անկախ նրանից` դա կեսարյան հատում է եղել, թե բնական ծննդաբերություն, բժիշկները խորհուրդ են տալիս ձեռնպահ մնալ սեքսից ծննդաբերությունից հետո առաջին   6 շաբաթվա ընթացքում: Բայց շատ մի ուրախացեք այս կարճ ժամկետից. երբեմն կանացի լիբիդոն ծննդաբերությունից հետո վերականգնվելու համար մինչեւ երկու տարվա կարիք է ունենում: 

Սկզբում լրիվ այլ զգացողություններ են լինում

Երբ ծննդաբերությունից հետո վերականգնում եք սեռական կյանքը, պատրաստ եղեք այն բանին, որ նախկին որոշ զգացողություններ կանհետանան:  Օրգանիզմում հորմոնային փոփոխությունները, ուշադրությունը նորածնին, անքուն գիշերները. այդ ամենը իր հետքը կթողնի ձեր օրգանիզմի վրա: Այնպես որ` ծննդաբերությունից հետո սեքսը լիովին անսովոր մի բան կթվա: 

Հեշտոցային չորություն

Եթե դուք կերակրող մայր եք, օրգանիզմում էստրոգենի մակարդակը նվազագույնի է հասնում, ինչը կարող է հեշտոցային չորություն առաջ բերել: Դա հատկապես զգալի է սեքսով զբաղվելու ընթացքում, ինչը երբեմն ցավոտ է լինում: 

Լիբիդոյի անկում

Երիտասարդ մայրերը բախվում են օքսիտոցին հորմոնի արտազատմանը, որը թույլ է տալիս հուզական կապ ստեղծել երեխայի հետ: Այդ նույն հորմոնը նվազեցնում է լիբիդոն:  Նույնը տեղի է ունենում նաեւ տղամարդ-հայրերի մոտ, որովհետեւ նրանց օրգանիզմում արտազատվող վազոպրեսին հորմոնը ծառայում է երեխայի հետ կապի ստեղծմանը եւ լիբիդոյի նվազմանը:  

Արագ բավարարում

Նույնիսկ այն բանից հետո, եթե դադարել եք կրծքով կերակրել, երկու զուգընկերոջ օրգանիզմում էլ հորմոնների մակարդակը վերադարձել է նորմային, միեւնույն է` երկարատեւ սեռական հարաբերություններն անմատչելի կլինեն:  Ահա թե երբ անհրաժեշտ կլինի սովորել առավելագույն հաճույք ստանալ նվազագույն ժամանակահատվածում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է