Սպիտակուցներով հարուստ նախաճաշը կարող է օգնել ոչ միայն նիհարել, այլեւ վերահսկողության տակ պահել 2-րդ տեսակի դիաբետը: Այդ մասին հայտնում են Թել Ավիվի համալսարանի (Իսրայել) գիտնականները: Ճիշտ է, ամեն սպիտակուց հարմար չէ դրան:
Դիաբետով հիվանդ եւ ավելորդ քաշ ունեցող գրեթե հիսուն մարդու մասնակցությամբ հետազոտությունը ցույց է տվել, որ սիճուկային պրոտեինը, որը պարունակվում է կաթում, յոգուրտում եւ պանրում, օգնում է ավելի երկար պահպանել հագեցածության զգացումը, քան ձվի կամ ձկան սպիտակուցները: Հետազոտության մասնակիցներին գիտնականները երեք խմբի են բաժանել եւ երկու տարի կերակրել են նախաճաշի երկու տեսակով. մեկում մեծ քանակությամբ պրոտեին կար, մյուսը հարուստ էր սպիտակուցների այլ տեսակներով: Նրանք, ովքեր նախաճաշում էին կաթնամթերքներով, ավելի շատ ավելորդ քաշ էին կորցրել, օրվա ընթացքում իրենց ավելի երկար էին կուշտ զգում եւ արյան մեջ շաքարի ավելի ցածր մակարդակ ունեին հետազոտության մյուս մասնակիցների համեմատ:
Այսպիսով` իսրայելցի գիտնականները ենթադրում են, որ նախաճաշի ընթացքում «ճիշտ» սպիտակուց (պանիր, յոգուրտ, կաթնամթերքներ) օգտագործելը կարող է վճռորոշ դեր խաղալ ավելորդ քաշից ազատվելու գործընթացում, ինչպես նաեւ շաքարային դիաբետի վերահսկողության գործում:
Այդ հետազոտության մասին գիտնականները պատմել են Բոստոնում Endocrine Society-ի ամենամյա հանդիպման ընթացքում:






