Բարեկազմ տղամարդկանց շրջանում հաստ աղիքի քաղցկեղը 68%-ով ավելի քիչ է հանդիպում, քան նստակյաց կենսակերպ վարող տղամարդկանց դեպքում, իսկ քաղցկեղով հիվանդների կյանքի տեւողությունն ավելի երկար է, եթե նրանք պարբերաբար մարզվում են, պարզել են ամերիկյան Վերմոնտի համալսարանի հետազոտողները:

Մասնագետները քաղցկեղի կանխարգելման համար որոշ խորհուրդներ են տալիս, հայտնում է Fox News-ը:

Խուսափեք տապակած ուտելիքներից

Այն տղամարդկանց դեպքում, որոնք սնվել են տապակած կարտոֆիլով, հավի մսով, ձկով կամ նրբաբլիթներով, շագանակագեղձի քաղցկեղի դեպքերը 37%-ով ավել են եղել, վկայում են Սիեթլում Ֆրեդ Հաթչինսոնի անվան քաղցկեղի հետազոտության կենտրոնի ուսումնասիրությունները: Մինչեւ բարձր ջերմաստիճանի տաքացրած ձեթը ուռուցքածին միացություններ է արտազատում, որոնք ընկնում են սննդի մեջ:

Նռան հյութ խմեք

Մեդիսոնում Վիսկոնսինի համալսարանի հետազոտողները պարզել են, որ նռան հյութը կարող է դադարեցնել թոքերի քաղցկեղի զարգացումը:

Պարբերաբար բուժզննում անցեք

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը կարծում է, որ եթե 50 տարեկանից մեծ բոլոր տղամարդիկ պարբերաբար հաստ աղիքի քաղցկեղի առկայության հետազոտություն անցնեին, հիվանդության հետեւանքով  մահվան դեպքերի 60%-ը կկանխվեր:

Շատ հապալաս կերեք

Հապալասի պտուղները պտերոստիլբեն նյութ են պարունակում, որը կրճատում է աղիներում նախաքաղցկեղային գոյացությունները, ասում են Ռութգերսի համալսարանի հետազոտողները:

Շատ բջջանյութ օգտագործեք

1000 կալորիայի հաշվով 17 գ բջջանյութ օգտագործող մարդիկ հիվանդացել են երիկամների քաղցկեղով, ասված է Clinical Nutrition ամսագրում հրապարակված գիտական հոդվածում:

Շատ ընկուզեղեն կերեք

Ամեն օր 3 բրազիլական ընկույզ կերեք: Հարվարդի համալսարանի հետազոտողները պարզել են, որ դա կարող է 48%-ով նվազեցնել շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը: