Հայաստանում Ամանորի շեմին ավելի լավ է չհիվանդանալ, հատկապես նրանց, ում բժշկական օգնություն է հասնում պետպատվերի շրջանակներում: Մեզ դիմելով՝ հիվանդները դժգոհությամբ պատմեցին, որ հիվանդանոցում նրանց քաղաքավարի կերպով խնդրել են գալ մյուս տարի կամ վճարել: Մեր տվյալներով, շատ բժշկական հաստատություններում արդեն ծախսվել է 2013 թվականի համար տրմադրված պետական ֆինանսավորման գումարը, եւ գլխավոր բժիշկները ներքին հրահանգ են տվել չընդունել պետպատվերով բուժվող հիվանդներին: Մասնավորապես, ինչպես հայտնի դարձավ NEWS.am Medicine-ին, ներքին օգտագործման այդպիսի փաստաթուղթ կա «Արմենիա» բժշկական կենտրոնում:
Խնդրանքին մեկնաբանել ստեղծված իրավիճակը եւ, ամենակարեւորը, պատասխանել այն հարցին, թե ուր պետք է գնան հիվանդներն իրենց խնդիրներով, «Արմենիա» բժշկական կենտրոնի բուժական գծով տնօրեն Սերգեյ Պողոսյանը պարզաբանեց, որ քանի որ պետական ֆինանսավորման գուրմարները ընթացիկ տարվա համար արդեն սպառվել են, որոշ հիվանդներ ուղեգրվում են այլ բուժհաստատություններ, իսկ նրանք, ովքեր կարող են սպասել՝ հերթագրվում են, եւ հիվանդանոցը նրանց կընդունի միայն Նոր Տարուց հետո: Եթե հիվանդանոց դիմած հիվանդի մոտ կյանքին սպառնոցող վիճակ է, ապա, բնական է, նրան ընդունում են, վստահեցրեց Ս. Պողոսյանը: Բայց դժվար չէ գուշակել, թե ինչ հիմունքներով:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մեզ հայտնեցին, որ մասնագետները երբեք ոչ ոքի բուժօգնության հարցում չեն մերժում, անկախ հիվանդի կարգավիճակից։ Մեր տեղեկություններով, հենց այս հիվանդանոցը այն քչերից է, որտեղ պետական գումարները դեռ չեն սպառվել։
«Էրեբունի» բժշկական կենտրոնի մամլո- քարտուղար Շուշան Հունանյանը նշեց, որ «բոլոր նրանց, ում անհապաղ բժշկական օգնություն է անհրաժեշտ, բժշկական կենտրոնը ցուցաբերում է այն առանց քննարկման»: Տարվա վերջին, երբ պետպատվերի շրջանակներում տրամադրված գումարներն արդեն սպառվել են, հիվանդների որոշակի խմբի հինվանդանոցն ընդունում է հերթագրման սկզբունքով: «Եթե դեպքը մահացու չէ, այդ հիվանդին կարելի է եւ մեկ ամսից ընդունել: Ամեն ինչ որոշում է մասնագետը»,- նշեց նա:
Այն հարցին, թե ինչպես են այս հիվանդները բժշկական օգնություն ստանում, եթե պետպատվերի գումարը սպառված է, «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամլո- քարտուղարը պատասխանեց, որ հիվանդանոց դիմած ցանկացած քաղաքացի ստանում է համապատասխան բուժօգնություն, անխաժ նրանից, թե պետպատվերի տեղերը սահմանափակ են կամ սպառված: Նրա խոսքով, լինում են դեպքեր, երբ հիվանդի հարազատները համաձայնում են վճարովի ծառայություններին, միայն թե փրկեն իրենց հարազատի կյանքը: Բուժհաստատությունը կարող է ընդառաջ գնալ եւ 50% զեղչ տրամադրել մատուցված բժշկական ծառայությունների դիմաց: «Ամեն դեպքում «Էրեբունի» բժշկական կենտորնը չի մերժում իր հիվանդներին»,- խոսքն ավարտեց Շ. Հունանյանը:
Վ. Ա ֆանարջյանի անվան ազգային ուռուցքաբանական կենտրոնի ընդունարարում տեղեկություններ չունեին ընթացիկ ֆինանսական վիճակի մասին: Հարցին, արդյո՞ք ներկա պահին հիվանդը կարող է օգտվել բուժման պետպատվերի իրավունքից, մեզ միայն տեղեկացրեցին, որ այդ հարցին կարող է պատասխանել բժիշկը հետազոտությունից հետո:
Հիվանդանոցի մեր աղբյուրը պարզաբանեց, որ այստեղ բոլոր հիվանդները անհետաձգելի են, եւ նրանց հերթագրել ՝քիմիոթերապիա կամ ճառագայթում ստանալու, էլ չասած վիրահատության համար, ուղղակի անհեթեթություն է: Այնպես որ, հիվանդանոցն ընդունում է իր հիվանդներին, բայց թե ո՞վ եւ ինչպե՞ս է վճարում, հարցը օդում կախված է մնում:
Հայաստանի Առողջապահության նախարարության Պետական գործակալության ղեկավար Սարո Ծատուրյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ նախարարություն տեղեկացված են ստեղծված իրավիճակի մասին, եւ այն ունի ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ օբյեկտիվ պատճառներ: Օբյելտիվ պատճառը, ըստ նրա՝ պետական ֆինանսավորման անբավարարությունն է, իսկ սուբյեկտիվը՝ տեղում պետպատվերի շրջանակներում ծառայությունների մատուցման ընդունված կարգի խախտումը: Նրա խոսքով, բուժհաստատությունները պետք է ճիշտ պլանավորեն պետպատվերի շրջանակներում տրամադրված ֆինանսական միջոցները եւ հավասարապես բաշխեն տարվա կտրվածքով: «Կառավարության հատուկ որոշմամբ սահմանված են այն դեպքերը, երբ հերթագրում չի կարող կատարվել: Դրանք են՝ սոցիալական հատուկ կարևորություն ունեցող և շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունները, ծննդօգնությունը, 0-7 տարեկան երեխաների բուժօգնությունը և անհետաձգելի վիճակների բուժօգնությունը: Մնացած բոլոր դեպքերում բուժհիմնարկը պարտավոր է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ բացառելու համար ֆինանսավորման բացակայության պատճառով բժշկական ծառայությունների մատուցման մերժումը», - ասաց նա։
Պատասխանելով այ հարցին, թե կարող են բուժհիմնարկերը, որ պարտադրված են հիմա ընդունել անհետաձգելի հիվանդներին, ակընկալել ծաղսված միջոցների փոխհատուցում գալիք տարում, Ս. Ծատուրյանը պարզաբանեց, որ հիվանդանոցների ընդհանուր բյուջեի 10%-ի չափով կորուստները նորմայի սահմաններում են, իսկ վերոնշյալ ծախսերը հենց այդ տոկոսների մեջ են տեղավորվում։






