Լոս Անջելեսի բժշկական քոլեջի հետազոտողները պարզել են, որ կնոջ կուրծքը մնացած օրգաններից գրեթե 3 տարով ավելի արագ է ծերանում: Նախքան պլաստիկ վիրաբույժի այցելելը՝ ծանոթացեք բնական միջոցներին, որոնք առաջարկում է Fox News-ը, որպեսզի կանանց օգնի կուրծքը երիտասարդ ու առողջ պահել:
• Արեւապաշտպան քսուկ: Լողազգեստների եւ ամառային շապիկների մեծ մասը խորը կտրվածքով է, ինչը կուծքն արեւի ուժեղ ճառագայթների թիրախ է դարձնում: Շատ հաճախ կանայք արեւապաշտպան քսուկը շփոթում են մարմնի խոնավեցնող քսուկի հետ, որից օգտվում են առավոտյան խնամքի ժամանակ: Որոշ ընկերություններ հատուկ լանջաբացվածքի համար բնական քսուկներ են արտադրում, բայց կարելի է նաեւ լայն օգտագործման սովորական արեւապաշտպան քսուկ օգտագործել: Այցելեք Environmental Working Group’s website կայք, որտեղ կկարողանաք ընտրել բնական, ոչ թունավոր մթերքներ, քանի որ քիմիկատները եւս կարող են նպաստել մաշկի ծերանալուն:
• Կոկոսի օրգանական յուղ: Ձեր կուրծքը խոնավության կարիք ունի, որպեսզի ամբողջ կյանքի ընթացքում պայքարի ձգումների դեմ: Հղիության ժամանակ՝ Դուք գիրանում, թե նիհարում եք, եւ դաշտանի օրերին անհրաժեշտ է խնամել կրծքի մաշկը: Կոկոսի բնական, օրգանական յուղը հրաշալի ընտրություն է, եւ թունավոր նյութեր չի պարունակում:
• Կրծկալ: Հաշվետվությունները ցույց են տալիս, որ կանանց մոտ 80%-ը սխալ չափսի կրծկալ է կրում: Դա կարող է մեջքի ցավ առաջացնել, կրծքի կախվածություն եւ սխալ կեցվածք՝ արագացնելով ծերացման գործընթացը: Չնայած ամենամսյա տատանումներն անխուսափելի են՝ աշխատեք ճիշտ ընտրել կրծկալի չափսը, որպեսզի խուսափել կրծքի սխալ ձգումից եւ վաղաժամ ծերացումից:
• Ինքնուրույն զննումներ ու ինքնաուսումնասիրություններ արեք: Դուք, ինչպես ուրիշ ոչ ոք, ճանաչում եք Ձեր կուրծքը, եւ եթե այն պարբերաբար զննեք, կկարողանաք ժամանակին հայտնաբերել անոմալիաները եւ լավացնել արդյունքները: Ամեն ամիս դաշտանից հետո ամենամսյա ինքնազննություն ծրագրեք՝ ուշադրություն դարձրեք չափսի փոփոխություններին, փոփոխություններին, որոնք դուք շոշափելով եք զգում, գույնին կամ ցանին, կախվածությանը, փոսիկներին կամ ելուստներին:
• Մարզվեք: Կրծքի մկանների ամրացումը կուրծքը բնական ճանապարհով բարձրացնելու արդյունավետ միջոց է: Կուրծքը հիմնված է անմիջականորեն այդ մկանների վրա, եւ եթե մկանները կախվում են, կուրծքը եւս կկախվի, եւ հակառակը:
• Կեցվածքը: Սխալ կեցվածքը կարող է կախվելու ու թուլանալու պատճառ դառնալ, իսկ ճիշտ դիրքով նստելու դեպքում կուրծքը նույնիսկ կարող է ավելի մեծ երեւալ (եւ առանց վիրահատության):
• Սննդակարգ: Ճիշտ սնվելը հիմնական գործոնն է, որը կանխում է ծերացումն ու հիվանդությունները, այսինքն՝ ամենը, ինչը կապված է առողջության ու կյանքի որակի հետ: Նույնը վերաբերում է նաեւ կրծքին: Սննդի մեջ վիտամինների ու հանքային նյութերի պակասը կարող է վաղաժամ ծերացման հանգեցնել: Օրինակ՝ A եւ C վիտամինները սնուցում են մաշկը եւ խթանում կոլագենի արտադրվելը, իսկ շաքարի ավելցուկը կարող է կնճիռների առաջացման պատճառ դառնալ:
• Մի չարաշահեք ալկոհոլը: Ալկոհոլի չափավոր օգտագործումը վատ չէ, բայց ալկոհոլի, նույնիսկ՝ գինու չափից շատ օգտագործումը կարող է ավելացնել էստրոգենի մակարդակը: Էստրոգենը մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը, հատկապես՝ բարձր ռիսկի ենթակա մարդկանց դեպքում: Սեփական առողջության նկատառումներից ելնելով՝ մի չարաշահեք ալկոհոլի թույլատրելի քանակությունը: Ծերանալն անխուսափելի է, հոգատար խնամքն ու առողջ կենսակերպը կարող են ժամանակը մի քանի տարով հետ տալ եւ ամբողջ կյանքի ընթացքում պահպանել Ձեր առողջությունը:






