«Prime Healthcare Management» ընկերությունը, որը ԱՄՆ-ում հիվանդանոցների կառավարմամբ զբաղվող խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Prime Healthcare Services»-ի մասնաճյուղն է, Միացյալ հայկական հիմնադրամի հետ համատեղ Հայաստանի եւ Արցախի հիվանդանոցներին կնվիրաբերի 2մլն դոլարի բժշկական սարքավորումներ: Այս մասին գրում է «Asbarez»-ը:

Նվիրատվությունը ներառում է հարյուրավոր պարագաներ, այդ թվում՝ հիվանդանոցային մահճակալներ, մոնիտորներ, դեֆիբրիլյատորներ, պոմպեր եւ վերակենդանացման եւ այլ կարիքների համար անհրաժեշտ այլ սարքավորումներ: «Սա մինչեւ 5 մլն դոլար նվիրաբերությունների շարքի առաջին տրամադրումն է: Մենք ուրախ ենք Հայաստանի եւ Արցախի ժողովրդի համար այսքան անհրաժեշտ սարքավորումներ մատակարարել»,- ասել է ամբողջ ԱՄՆ-ում 26 հիվանդանոց կառավորող, մրցանակներ ստացած «Prime Healthcare Management» ընկերության հիվանդանոցային գործառույթների ղեկավար Մայքլ Սարյանը։: