Ամանորյա տոներին հայկական ընտանիքներում ավանդաբար պատրաստում էին դոլմա, ապուրներ, տարեհաց եւ այլ օգտակար ուտեստներ: Սակայն այսօր մեր ամանորյա սեղանի ուտեստներն ավելի շատ նման են արեւմտյան ուտեստներին եւ ավելի քիչ օգտակար են:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամանորյա սեղանի 5 ամենավնասակար եւ վտանգավոր ուտեստները.

  1. «Մայրաքաղաքային» աղցան

Այսպես կոչված «մայրաքաղաքային» աղցանը, հայտնի նաեւ որպես «Օլիվյե», ամենավնասակար աղցաններից է: Այն ծանր է եւ կալորիական, դժվարամարս է, դրա մեջ գրեթե չկան օգտակար բանջարեղեններ: Բացի այդ, դրա մեջ ավելացնում են մայոնեզ, որը եւս վնասակար մթերք է համարվում:

  1. Խոզապուխտ եւ երշիկ

Խոզապուխտը եւ երշիկը վնասակար մթերքներ են, եւ պատահական չէ, որ դրանք հայտնվել են պոտենցիալ քաղցկեղածին մթերքների ցուցակում: Իսկ տոներից առաջ հաճախ վաճառում են գեղեցիկ փաթեթավորած, սակայն ժամկետանց երշիկ եւ խոզապուխտ: Ավելին, խանութներում դրանք կտրելու համար կարող են օգտագործել սարքեր եւ դանակներ, որոնք կարող են չլավանալ օրերով, հատկապես ամանորյա տոներից առաջ, երբ խանութներում շատ են հաճախորդներն ու աշխատանքը: Արդյունքում մեր սեղանին հայտնվում է բառի բոլոր իմաստներով շատ վնասակար մթերք:

  1. Ալկոհոլ

Ճարպոտ ուտեստների հետ ալկոհոլը ծանրաբեռնում է օրգանիզմը: Բացի այդ, այդ համադրությունը կարող է հանգեցնել սուր պանկրեատիտի՝ ծանր հիվանդություն, որը կարող է ավարտվել մահվան ելքով: Այդ հիվանդության դեպքերի 70 տոկոսը, համաձայն գրականության, պայմանավորված է հենց ալկոհոլի օգտագործմամբ:

  1. Պահածոյացված մթերքներ

Պահածոյացված մթերքները կարող են բոտուլիզմի՝ մահացու, ինֆեկցիոն թունավորման հիվանդության աղբյուր դառնալ: Տնային պայմաններում պահածոներ պատրաստելը վատ միտք է՝ զգուշացնում են մասնագետները:

  1. Դեսերտներ

Ամանորին մատուցվող դեսերտները ամենավտանգավոր հյուրասիրություններից են. դրանցում մանրէներին շատ հարմար է զարգանալ եւ բազմանալ, եւ այդ պատճառով ավելի լավ է չգնել պատրաստի քաղցրեղեն, իսկ եթե դրանք պատրաստել եք տանը, ապա խորհուրդ չի տրվում երկար պահել:

Հիշեք, որ հարած սերուցքով եւ/կամ թթվասերային կրեմով տորթերն ու այլ խմորեղեններ պետք է պահել սառնարանում ընդամենը 6 ժամ, իսկ եփած եւ կաթնաշոռային կրեմով խմորեղենները՝ մինչեւ 18 ժամ: Սպիտակուցային կրեմը պահվում է 72 ժամից ոչ ավել: