Սննդի էմոցիոնալ ընդունման վրա կամ ուտելը՝ որպես բացասական, դրական կամ սթրեսի հետեւանքով առաջացած հույզերի հաղթահարման մեխանիզմ, կապված է անառողջ ուտելու եւ քաշի ավելացման հետ: Journal of Nutrition Education and Behavior ամսագրում հրապարակված գիտական ​​հոդվածում քննարկվում է դեռահասների խոցելիությունը սննդի էմոցիոնալ ընդունման նկատմամբ եւ ինչպես են ծնողների սննդի տարբեր պրակտիկաները, ինչպիսիք են սահմանափակումը, սնունդը որպես պարգեւ եւ երեխայի մասնակցությունը, ազդում սննդային վարքագծի վրա:

Նախնական հետազոտությունն իրականացվել է 2017 թ. 218 ընտանիքի մասնակցությամբ: Բացի այդ, հասանելի էին 2013 թ. հավաքված երկայնական տվյալները: Յուրաքանչյուր ընտանիքից մի ծնող երեխայի կերակրման հարցաշար, ինչպես նաեւ երեխայի կերակրման պրակտիկաների հարցաթերթիկ էր լրացրեց, իսկ դեռահասն ու ծնողը լրացրել էին սննդային վարքագծի հոլանդական հարցաշարը:

Հույզերի կարգավորումը գնահատվել էր երեխաների համար նախատեսված FEEL-KJ հարցաշարի հոլանդական տարբերակի միջոցով: Դեռահասի մարմնի քաշը եւ հասակը չափվում էին հետազոտողների կողմից։

2013-ից 2017 թթ. չորս տարիների ընթացքում՝ ուշ մանկությունից մինչեւ պատանեկության կեսերը, ծնողական որոշ պրակտիկաներում փոփոխություններ էին տեղի ունեցել։ Ծնողները հայտնել են սննդային պրակտիկայի վերահսկման ավելի բարձր մակարդակների եւ առողջ մոդելավորման մասին, մինչդեռ սննդի սահմանափակման եւ առողջ միջավայրի մակարդակներն անփոփոխ էին մնացել:

Նույն ժամանակահատվածում դեռահասները հայտնել էին սննդի էմոցիոնալ ընդունման զգալի աճի մասին՝ 2013-ի միջինից ցածր մակարդակից մինչեւ 2017-ին միջինից բարձր մակարդակ։ Բացի այդ, հույզերը կարգավորելու ոչ հարմարվողական եղանակը կապված էր նաեւ սննդի զգացմունքային ընդունման հետ։

Սնունդը՝ որպես պարգեւատրումը, եւ սննդի վերահսկումը մեծացնում են սննդի հուզական ընդունումը, հատկապես, երբ դեռահասը դեզադապտիվ ռազմավարություններ է օգտագործում իր զգացմունքները կարգավորելու համար: Երեխաների մասնակցությունը սննդընդունմանը նաեւ հակառակ ազդեցություն է ունեցել, քանի որ այն կապված էր հույզերի կարգավորման ավելի բարձր մակարդակի եւ սննդի հուզական ընդունման ավելի ցածր մակարդակի հետ: Հետաքրքիր է, որ ծնողների սննդային զուսպ վարքագիծը կապված է դեռահասների մոտ սննդի պակաս հուզական ընդունման հետ։