Հարվարդի համալսարանի հետազոտությունը, որը հրապարակվել է Arthritis Care And Research բժշկական ամսագրում, ենթադրումն է, որ կարող է կապ լինել գայլախտի և արհեստական ներկանյութեր, քաղցրացուցիչներ և կոնսերվանտներ պարունակող մթերքների օգտագործման միջև:
Հետազոտությունը ցույց է տվել, որ կանայք, որոնք կանոնավոր կերպով ուտում են բարձր վերամշակվածությամբ մթերքներ, հյուծող աուտոիմուն հիվանդությունների զարգացման ավելի մեծ վտանգի են ենթարկված:
Հետազոտության ընթացքում պարզվել է, որ արհեստական քաղցրացուցիչներ և կոնսերվանտներ պարունակող այս մթերքներով հարուստ սննդակարգ ունեցողների մոտ 56%-ով ավելի հավանական է գայլախտի զարգացումը, ինչը հանգեցնում է հոդացավերի, մաշկի ցանի և հոգնածության: Իսկ նրանք, ովքեր պարբերաբար օգտագործում են արհեստականորեն քաղցրացված ըմպելիքներ և շաքար պարունակող մթերքներ, նույնպես 45 տոկոսով ավելի մեծ ռիսկ ունեն հիվանդության զարգացման համար:
Սննդային հավելումները, ինչպիսիք են պատրաստի կերակուրները, պաղպաղակը և որոշ սառեցված մթերքներ, նախկինում կապում էին կյանքին սպառնացող մի շարք հիվանդությունների հետ, այդ թվում՝ քաղցկեղի, Ալցհեյմերի հիվանդության և սրտի հիվանդությունների հետ:
Համակարգային կարմիր գայլախտը քրոնիկ հիվանդություն է, որի ժամանակ իմունային համակարգը սխալմամբ հարձակվում է մարմնի առողջ հյուսվածքների վրա: Հետազոտությունները ցույց են տվել, որ Մեծ Բրիտանիայում 1000-ից մեկը գայլախտ ունի, և հիվանդների 90%-ը կանայք են: Թեև դրա պատճառները լիովին պարզված չեն, սակայն այն նախկինում կապում էին վիրուսային վարակների, որոշ դեղամիջոցների, արևի լույսի և դաշտանադադարի հետ:






