Լոնդոնի Կայսերական քոլեջի հանրային առողջապահության ներկայացուցիչների խումբը, որն աշխատել է Սան Պաուլուի համալսարանի եւ Ֆրանսիայում տեղակայվող Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալության գործընկերների հետ, պարզել է, որ Մեծ Բրիտանիայի բուսակեր բնակիչները վերամշակման բարձր աստիճան ունեցող մթերքներ ավելի շատ են օգտագործում, քան մսակերները։
EClinicalMedicine ամսագրում հրապարակված իրենց հոդվածում գիտնականները նկարագրել են, թե ինչպես են ուսումնասիրել բրիտանական բիոբանկի տվյալները եւ ինչ են իմացել վերամշակման բարձր աստիճան ունեցող մթերքների օգտագործման մասին Մեծ Բրիտանիայում։
Նախորդ հետազոտությունները ցույց էին տվել, որ արեւմտյան շատ երկրներում սպառողները կրճատում են մսի օգտագործումը եւ անցնում բուսակերության։
Այս անցման պատճառը տատանվում է ավելի առողջ սնվելու ցանկությունից մինչեւ սնվելու ավելի էթիկական նորմեր պահպանելու ձգտումը, կամ այն, որ մսի գներն այնքան են բարձրացել, որ այն դարձել է չափից ավելի թանկ։ Սակայն այս մոտեցումը միշտ չէ, որ օգտակար է առողջության համար։ Նոր հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ բուսակերները եւ վեգանները Մեծ Բրիտանիայում օգտագործում են վերամշակման բարձր աստիճան ունեցող ավելի շատ մթերքներ, քան այն մարդիկ, ովքեր նաեւ միս են օգտագործում։ Բուսակերությունը հաճախ հավասարեցվում է ավելի մեծ քանակությամբ մրգերի, ընկույզների եւ բանջարեղենների օգտագործմանը։ Գործնականում դա կարող է նաեւ այդպես լինել, բայց հաճախ այն նաեւ ներառում է վերամշակման բարձր աստիճան ոնեցող մթերքների օգտագործում, ինչպիսին են չոր նախաճաշերը, շոկոլադի սալիկները, լապշան, մսի կիսաֆաբրիկատները եւ պիցցան։
Հայտնաբերվել է, որ այդ մթերքները պարունակում են բազմաթիվ հավելումներ, երբեմն՝ առողջության համար վնասակար, միացություններ եւ քիմիկատմեր, որոնք բարելավում են համը, բաղադրությունը, օգնում թարմության պահպանմանը կամ պարզապես դրանց ավելի ախորժելի տեսք են հաղորդում։
Միսը, մյուս կողմից, որպես կանոն, ավելի քիչ է ենթարկվում մշակման, որովհետեւ այն ավելի լավ բնական տեսք եւ հաճելի համ ունի։ Գիտնականները նաեւ պարզել են, որ բուսակերները կամ վեգանները նաեւ վերամշակման բարձր աստիճան ունեցող ավելի շատ մթերքներ են օգտագործում, քան նրանք, ովքեր մշտապես միս են ուտում։






