Neuroscience Research ամսագրում վերջերս հրապարակված հոդվածում հետազոտողներն ուսումնասիրել են, թե ինչպես են Կամամբեր պանիրը եւ դրանում պարունակվող յուղը ազդում մկների հիշողության վրա։ Նրանց արդյունքները ցույց են տալիս, որ պանրի մեջ պարունակվող միրիստամիդ միացությունը կարող է նպաստել ուղեղի եւ հիշողության գործունեության բարելավմանը ի հաշիվ ուղեղային նեյրոթրոֆիկական գործոն (BDNF) կոչվող սպիտակուցի։
Հետազոտողներն օգտագործել են արու մկներին՝ կոգնիտիվ գործառույթների վրա Կամամբեր պանրի եւ նրա ճարպային ամիդային թթուների ազդեցությունը պարզելու համար։
Ստացված տվյալները վկայում են այն մասին, որ Կամաբեր պանիրը եւ միրիստամիդը կարող են նվազեցնել հիշողության՝ ճարպերի բարձր պարունակությամբ ուտելիքով պայմանավորված խնդիրները եւ ամրապնդել ուղեղի առողջությունը։
Գիտնականներն ընդգծում են միրիստամիդի, ճարպային ամինաթթուների կոգնիտիվ առավելությունները, որոնք ստացվում են Կամամբեր պանրի ֆերմենտացումից։ Պարզվել է, որ միրիստամիդը բարելավում է կոգնիտիվ գործառույթները՝ կախված չափաբաժնից, այն դեպքում, երբ չամիդացված միրիստինաթթուն դա չի անում, ինչը մատնանշում է այն մասին, որ ամիդավորումը վճռական նշանակություն ունի կոգնիտիվ գործառույթների բարելավման համար։
Միրիստամիդը բարձրացնում է նաեւ BDNF մակարդակը հիպոկամպում, որը, ինչպես հայտնի է, կարեւոր է նեյրոգենեզի եւ հիշողության համար, պարզել են գիտնականները։






