Ավելորդ քաշից ազատվել ցանկացող մարդիկ չեն շտապում անցնել առողջ սննդակարգի: Բաֆալոյի համալսարանի գիտնականները բացատրել են, ինչու են ավելորդ քաշ ունեցող մարդիկ խուսափում ճիշտ սննդակարգից:
Ճիշտ սննդակարգին անցումը իրենից գործընթաց է ներկայացնում, որը կազմված է երեք փուլից՝ որոշման կայացում, պլանավորում և իրականացում: Սովորաբար վերջին փուլում էլ ամեն ինչ դուրս է գալիս վերահսկողությունից: Իսկ դա տեղի է ունենում այն պատճառով, որ մարդը հասկանում է, որ պետք է սահմանափակի ինքն իրեն՝ հրաժարվելով սիրելի ուտեստներից և փորձում է խուսափել այս սահմանափակման հետ կապված բացասական էմոցիաներից:
Որպես օրինակ գիտնականները մատնանշում են այն, իչ տեղի է ունենում ԱՄՆ-ում: Ամերիկացիների համար ավելորդ քաշի խնդիրը շատ արդիական է՝ չնայած նրան, որ չափահաս բնակչության մեկ երրորդ մասը պնդում է, որ դիետա է պահում: Այսպիով, կարելի է անհամապատասխանություն նկատել: Բնակչության մեծ մասը փորձում է ազատվել ավելորդ քաշից, սակայն նույն այդ բնակչությունը շարունակում է ճարպակալմամբ տառապել:
Գիտնականները կարծում են, որ ճիշտ սնունդը արդյունավետ է միայն այն դեպքում, երբ մարդը դրական էմոցիաներ ունի՝ իր սննդակարգի նկատմամբ:






