Ֆասթ Ֆուդը սպանում է կենսականորեն կարեւոր բակտերիաները, որոնք օգնում են մարդուն պահպանել նիհար կազմվածքը, նշում են Լոնդոնի արքայական քոլեջի մասնագետները:
Գիտնականների խոսքով՝ դիետան, որը նպաստում է աղեստամոքսային համակարգում օգտակար բակտերիաների ձեւավորմանը, կարող է նիհարելու համար նույնքան արդյունավետ լինել, որքան ճարպի մակարդակի նվազումն ու շաքար պարունակող մթերքներից հրաժարվելը
Վերոնշյալ քոլեջի պրոֆեսոր Թիմ Սպեկտորը, որը մասնագիտանում է գենետիկական համաճարակաբանության ոլորտում, նշեց, որ ճարպակալման համաճարակի պատճառներից մեկը աղիքներում օգտակար բակտերիաների քանակի նվազումն է: Պրոֆեսոր խոսքով՝ օգտակար բակտերիաների թիվը նկատելիորեն նվազել է վերջին 50 տարիներին, քանի որ մարդիկ սկսել են ավելի շատ չմշակած սնունդ օգտագործել:
Անսովոր փորձարկման ընթացքում պրոֆեսորի 23-ամյա որդին՝ Թոմը, համաձայնվել էր 10 օր շարունակ հետեւել դիետայի, որը բաղկացած էր ՄակԴոնալդսի համբուրգերներից, հավի նագեթսներից, չիպսերից, Կոլայից: Գիտնականները նրա աղիքային համակարգի բակտերիաների նմուշ են վերցրել՝ հետազոտությունից առաջ եւ հետո եւ պարզել, որ սկզբում այդ բակտերիաների տեսակների թիվը 3500 էր, սակայն տաս օրվա ընթացքում կրճատվել է եւ հասել 1300-ի:
Արդյունքում ստացվում է, սակայն, որ վնասակար է ոչ միայն ֆասթ ֆուդը, այլ նաեւ սահմանափակում նախատեսող ցանկացած դիետան, որը ընդամենը մի քանի ինգրիդիենտի օգտագործում է նախատեսում եւ հանգեցնում միկրոբների բազմանազանության կրճատման եւ առողջության վատթարացման:






