Աղի մեծ չափաբաժինները ճարպով հարուստ սննդակարգի դեպքում կարող են օգնել մարդուն չգիրանալ, հայտնում են University of Iowa-ի գիտնականները:
Նրանց նոր հետազոտության համաձայն, որը լույս է տեսել Scientific Reports ամսագրում, աղը սննդակարգից գրեթե ամբողջությամբ բացառելը չի օգնում ազատվել ավելորդ քաշից եւ չի կանխարգելում սրտի հիվանդությունները, իսկ աղից հրաժարվելու վնասը նույնիսկ ավելի շատ է, քան օգուտը:
Ջաստին Գրոուբը՝ հետազոտության հեղինակներից մեկը, նշեց, որ շատ մարդիկ, որոնք ցանկանում են նիհարել, հիմնական ուշադրությունը դարձնում են ածխաջրերին, կալորիաներին եւ շաքարին, իսկ իրականում մարդու քաշի վրա մեծ ազդեցություն ունի… նատրիումը:
Հետազոտության ընթացքում գիտնականները մկներին տարբեր սննդակարգ են առաջարկել՝ սովորական կամ յուղոտ՝ աղի տարբեր քանակությամբ: Ի զարմանս հետազոտողների՝ ավելի շատ գիրացան այն մկները, որոնք քիչ աղ էին օգտագործում: Սա գիտնականներին հիմք է տալիս պնդելու, որ սննդակարգում աղի կրճատումը կարող է հանգեցնել ոչ այնքան դուրեկան արդյունքների:
Գիտնականները մինչ օրս չեն կարողանում որոշել աղի ադեկվատ այն չափաբաժինը, որը պետք է օգտագործել մեկ օրվա ընթացքում: из Boston University School of Medicine-ի գիտնականների խոսքով՝ օրական 3000-4000 մգ բացասաբար չի անդրադառնում զարկերակային ճնշման վրա, իսկ օրական մինչեւ 6000 մգ ուտելը բավականին անվտանգ է:






