Միրգն ու բանջարեղենն օգտակար են մեր առողջության համար, բայց նաեւ՝ մեր արտաքինի․ մասնավորապես, կանաչ տերեւային բանջարեղենը եւ գազարը նկատելիորեն բարելավում են մաշկի վիճակը։

Շոտլանդացի գիտնականների կարծիքով այն կանայք, ովքեր առավելագույն ծավալով միրգ եւ բանջարեղեն են օգտագործում, ունեն ավելի առողջ եւ տղամարդկանց համար գրավիչ մաշկ, քան նրանք, ովքեր նման մթերք չեն օգտագործում։

Հարցն այն է, որ մուգ տերեւային բանջարեղենը, լոլիկը, կարտոֆիլը եւ գազարը  պարունակում են կարոտինոիդներ՝ գունանյութի մի տարատեսակ, որը, ինչպես պարզել են գիտնականները, պաշտպանում է քաղցկեղից։ Այդ նույն կարոտինոիդները նաեւ մեծացնում են կանանց գրավչությունը՝ դրականորեն ազդելով արտաքինի եւ մաշկի առողջության վրա։

Այսօր շատերը գրեթե չեն ուտում առողջության համար օգտակար բանջարեղեն, բայց Շոտլանդիայի St Andrews համալսարանի հետազոտողները համոզված են, որ փառասիրությունը եւ հնարավորինս գրավիչ երեւալու ցանկությունը գեղեցիկ սեռի ներկայացուցիչների աչքում կդառնա այն փաստարկը, որը նրանց կստիպի առողջ սննդակարգի հետեւել։

«Երիտասարդ կանայք նկատելիորեն ավելի հակված են իրենց պահվածքը փոխել հանուն արտաքինի, քան առողջության,- ասել է հետազոտության հեղինակ բժիշկ Ռոս Ուայթհեդը։ Մեր աշխատանքի արդյունքը միանշանակ ցույց է տալիս, որ կանաչ բանջարեղենի եւ մրգի  հաճախակի օգտագործումը մաշկն ացելի առողջ ու գեղեցիկ է դարձնում։ Նման մաշկն ավելի գրավիչ է, քան արեւայրուք ստացածը, հենց դրա համար էլ կանանց խորհուրդ ենք տալիս չմոռանալ մրգերի եւ բանջարեղենի մասին»։

Երիտասարդ կանայք նկատելիորեն ավելի հակված են իրենց պահվածքը փոխել հանուն արտաքինի, քան առողջության,- ասել է հետազոտության հեղինակ բժիշկ Ռոս Ուայթհեդը։ Մեր աշխատանքի արդյունքը միանշանակ ցույց է տալիս, որ կանաչ բանջարեղենի եւ մրգի  հաճախակի օգտագործումը մաշկն ացելի առողջ ու գեղեցիկ է դարձնում։ Նման մաշկն ավելի գրավիչ է, քան արեւայրուք ստացածը, հենց դրա համար էլ կանանց խորհուրդ ենք տալիս չմոռանալ մրգերի եւ բանջարեղենի մասին»։