Սկսած 2014  թվականից 270 000 –ով ավելի շատ մարդ է անվճար բժշկական օգնություն ստանալու:  Այս մասին փետրվարի 12-ին մամլո-ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը:

Փոխնախարարը ներկայացրեց 2013 թվականի դեկտեմբերի  26 –ին ուժի մեջ մտած №1515-Н նոր որոշումը, որը կարգավորում է անվճար եւ զեղչային պայմաններով  բժշկական օգնության տրամադրման ոլորտը:

Մասնավորապես քաղաքացիների անապահովությունը մատնանշող շեմի նվազագույն միավորը 36.00-ից  նվազել է 30.00 –ի : «Դա նշանակում է, որ Հայաստանում լրացուցիչ մոտավորապես 270 000 մարդ  կարող է անվճար բշկական օգնություն ստանալ»,- բացատրել է Պողոսյանը:

Բացի անապահով ընտանիքներից եւ զեղչային համակարգից օգտվող որոշ խմբերրից, անվճար բժշկական օգնություն կարող են ստանալ մինչեւ 7 տարեկան երեխաները, տուբերկուլյոզով հիվանդները, վերակենդանացման բաժանմունքում գնտվողները, ինչպես նաեւ հղիներն, ծննդկանները ու զինակոչիկները: